From Wikipedia, the free encyclopedia
Սադիկ Աման Խան (հոկտեմբերի 8, 1970[3][4][5], Tooting, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6] (ուրդու՝ صادق امان خان))՝ բրիտանական քաղաքական գործիչ, Լոնդոնի քաղաքապետը սկսած 2016 թվականի մայիսից։ Նա եղել է Բրիտանիայի խորհրդարանի անդամ 2005 թ.-ից 2016 թվականներին[8][9]։ Լեյբորիստական կուսակցության անդամ լինելով` նա կուսակցության ձախ թևում է, գաղափարապես համարվելով սոցիալ դեմոկրատ։
Սադիկ Խան անգլ.՝ Sadiq Khan | |
Կուսակցություն՝ | Լեյբորիստական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Հյուսիսային Լոնդոնի համալսարան, Էռնեստ Բևինի քոլեջ և London Metropolitan University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և իրավագետ |
Դավանանք | սուննի իսլամ[2] |
Ծննդյան օր | հոկտեմբերի 8, 1970[3][4][5] (53 տարեկան) |
Ծննդավայր | Tooting, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ի ծնե անուն | անգլ.՝ Sadiq Aman Khan |
Ամուսին | Saadiya Khan? |
Կայք՝ | sadiq.london |
Պարգևներ | |
Ծնվել է Լոնդոնի Թութինգ թաղամասում պակիստանցու ընտանիքում։ Խանը ավարտել է Հյուսիսային Լոնդոնի համալսարանը իրավաբանի մասնագիտությամբ։ Այնուհետև նա աշխատել է իրավաբանի մասնագիտությամբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, որից հետո երեք տարի եղել է «Ազատություն» իրավաբանական կազմակերպության տնօրեն։ Միանալով Լեյբորիստներին` Խանը եղել է Լոնդոնի Վանդսվորդ բյուրոյի Կանցլեր 1994 թ.-ից 2006 թվականին, իսկ 2005 թվականին ընտրվել է Խորհրդարանի անդամ Թութինգից։ Վարչապեդ Գորդոն Բրաունի օրոք նա նշանալվել է Կապի դեպարտամենտի նախարար 2008 թվականին, այնուհետև դարձել է տրանսպորտի նախարար։ Լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբանդի ժամանակ նա աշխատել է նրա աշխատակազմում որպես իրավաբան։
Խանը ընտրվել է Լոնդոնի քաղաքապետ 2016 թվականի ընտրություններում` փոխարինելով պահպանողական կուսակցության անդամ Բորիս Ջոնսոնին։ Նա վայր է դրել պատգամավորի մանդատը 2016 թվականի մայիսի 9-ին[10]։ Նա դարձել է ազգային փոքրամասնությունը ներկայացնող առաջին Լոնդոնի քաղաքապետը և առաջին մուսուլմանը, ով դարձել է Արևմտյան երկրի մայրաքաղաքի քաղապետ[11][12]։ Նա անհաջող պաշտպանել է Բրիտանիայի Եվրամիության կազմում մնալուն 2016 թվականի հանրաքվեի ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.