From Wikipedia, the free encyclopedia
Սաբոտաժ կամ Նենգադուլ[1][2][3][4] (ֆր.՝ sabotage՝ փայտե կոշիկներով (սաբո) թխթխկացնել), որոշակի պարտականությունների դիտավորյալ չկատարումը կամ անփույթ կատարումը[5]։
Աշխատանքի վայրում սաբոտաժն արդյունավետության դիտավորյալ իջեցնումն է՝ աշխատանքային պայմաններում որոշ փոփոխությունների հասնելու նպատակով։ Այն անձը, որը ներգրավված է սաբոտաժի մեջ, կոչվում է սաբոտաժավոր (վնասարար)։ Վերջիններս փորձում են թաքցնել իրենց ինքնությունը՝ ելնելով իրենց գործողությունների հետևանքներից։
Վիճակի ցանկացած անբացատրելի վատթարացումը կարող է դիտարկվել որպես սաբոտաժ։ Սաբոտաժը երբեմն անվանում են միջամտություն, չար կատակ և այլն, որպեսզի խուսափեն սաբոտաժին հաջորդող իրավական պատասխանատվությունից։
«Սաբոտաժ» բառն առաջացել է 19-րդ դարի սկզբին ֆրանսերեն «sabotage» բառից։ Երբեմն ասվում է, որ որոշ բանվորներ իրենց սաբոները շպրտում էին սարքավորումների մեջ՝ դրանք վնասելու նպատակով, սակայն այս կարծիքը ընդունված չէ ծագումնաբանների շրջանում[6]։
Ֆրանսալեզու գրականությունում այս բառն առաջին անգամ օգտագործվել է 1808 թվականին Դ'Օտելի (D'Hautel) «Dictionnaire du Bas-Langage ou manières de parler usitées parmi le peuple» բառարանում[7]։
«Սաբոտաժել» բառն օգտագործվել է 1873-1874 թվականներին Էմիլ Լիտրեի «Ֆրանսերեն բառարան»-ում (Dictionnaire de la langue française)[8]։ Սակայն այն «դիտավորյալ կամ չարակամ վնաս հասցնել սեփականությանը» կամ «դանդաղ աշխատել» իմաստով իսկապես սկսել է օգտագործվել 19-րդ դարի վերջին։ 1897 թվականին հայտնի սինդիկատոր և անարխիստ Էմիլ Պուժեն իր «Le Père Peinard» ամսագրում գրել է․ «action de saboter un travail» (աշխատանքը սաբոտաժելու գործողություն)[9], իսկ 1911 թվականին՝ «Le Sabotage» («Սաբոտաժ») անվամբ գիրքը[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.