Սաամյան լեզուներ
From Wikipedia, the free encyclopedia
Սաամյան լեզուներ, ազգակից լեզուների խումբ, որով խոսում են սաամները (հինավուրց անվանումը` լոպարներ) Սկանդինավյան թերակղզու հյուսիսում, Ֆինլանդիայում և Ռուսաստանում, Կոլայի թերակղզում։
Արագ փաստեր Սաամյան լեզուներ, Տեսակ ...
Տեսակ | լեզվաընտանիք |
---|---|
Ենթադաս | ֆիննո-սաամական լեզուներ և Ուգրո-ֆիննական լեզվաընտանիք[1] |
Երկրներ | ![]() ![]() ![]() ![]() |
Պաշտոնական կարգավիճակ | ![]() |
Խոսողների քանակ | մոտ 25 000 մարդ |
Դասակարգում | Ուրալյան լեզուներ
|
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | smi |
ԳՕՍՏ 7.75–97 | саа 575 |
ISO 639-2 | smi |
ISO 639-5 | smi |
Սաամյան լեզուների տարածվածությունը․1․ Հարավային Սաամ, 2. Ումե Սաամե, 3. Պիտե Սաամի, 4. Լուլե Սաամի, 5. Հյուսիսային Սաամի, 6. Շոլտ Սաամի, 7. Ինարի Սաամի, 8. Կիլդին Սաամի, 9. Տեր Սաամի։ | |
![]() |
Փակել
Մտնում է ֆիննո-վոլգյան խմբի, ուգրո-ֆիննական ճյուղի ուրալյան լեզվաընտանիքի մեջ[4]։ Որպես ֆիննո-վոլգյան խմբի մաս` սաամյան լեզուները կազմում են առանձին ենթախումբ, որն առավելապես ազգակից է մերձբալթյան-ֆիննական ենթախմբին (որում ներառված են նաև ֆիններեն, կարելերեն և էստոներեն լեզուները) և, ավելի փոքր չափով, մարիական և մորդովական ենթախմբերին։
Լեզվով խոսողների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 25 հազար մարդ, սաամական բնակչության գնահատման սահմաններում՝ 80 հազար։