From Wikipedia, the free encyclopedia
Ռուս-ֆիննական հարաբերություններ, դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Ֆինլանդիայի միջև։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Խորհրդային Միության և Ֆինլանդիայի միջև հարաբերությունները հաստատվել են 1920 թվականի դեկտեմբերին, նույն թվականի հոկտեմբերի 14-ի հաշտության պայմանագրի կնքումից հետո (1917 թվականի դեկտեմբեր 18(31)-ի դեկրետով խորհրդային կառավարությունը ճանաչել էր Ֆինլանդիայի անկախությունը)։ 1926 թվականին սկսված բանակցությունների հետևանքով կնքվել է (1932) չհարձակման և բախումների խաղաղ կարգավորման պայմանագիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում, 1939-1940 թվականների խորհրդա-ֆինլանդական պատերազմն ավարտվել է Ֆինլանդիայի պարտությամբ և 1940 թվականի մարտի 12-ի հաշտության պայմանագրի կնքմամբ հաստատվում էին նոր սահմաններ երկու երկրների միջև։ ԽՍՀՄ-ի կազմում հայտնվեց Ֆինլանդիայի տարածքի 11%-ը (մեծությամբ երկրորդ՝ Վիբորգ քաղաքով)։ ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակումից հետո Ֆինլանդիան պատերազմ հայտարարեց (1941 թվականի հունիսի 26) Խորհրդային Միությանը։ 1944 թվականի սեպտեմբերին Ֆինլանդիան զինադադար կնքեց ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի հետ, վերականգնվեց 1940 թվականի հաշտության պայմանագրի գործողությունը (փոփոխություններով)․ ԽՍՀՄ-ին է վերադարձվել Պետսամոյի մարզը, վարձակալության տրվել (մինչև 1955 թվականը) Պորկկալա Ուդդը։ 1947 թվականի հաշտության պայմանագիրը դադարեցրել է պատերազմական դրությունը, հաստատել 1944 թվականի համաձայնագրի դրույթները։ 1948 թվականին կնքվել է բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր (1970 թվականի արձանագրությամբ երկարաձգվել էր մինչև 1990 թվականը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 11)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.