From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի ռազմական գործողությունը Սիրիայում անցկացնում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը 2015 թ․ սեպտեմբերի 30-ից։ Օդուժի հարվածները հասցնում է Բասիլ Ալ–Ասադի անվան Խմեյմիմ միջազգային օդանավակայանում տեղակայված Սիրիայում Ռուսաստանի ՌՕՈՒ–ի խմբավորումը, որը կազմված է ռմբակոծիչներից (Սու-24) և գրոհիչներից (Սու-25), որոնք գործում են կործանիչների (Սու-30) պաշտպանության ներքո, ինչպես նաև Մի-24 և Մի-8 ուղղաթիռներից։ Ռազմագործողությանը մասնակցում են նաև Ռուսաստանի հեռահար օդուժի՝ Ռուսաստանում բազավորված ինքնաթիռները։
Խմեյմիմ ավիաբազայի պահպանություննն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի ծովային հետևակի և դեսանտայինների ստորաբաժանումները, հատուկ նշանակության խումբը, ՀՕՊ համակարգը, ինչպես նաև Միջերկրական ծովում գտնվող Ռուսաստանի Դաշնության Ռազմածովային նավատորմի նավերը։ Նպատակակետերի հրթիռակոծումներ են կատարվել նաև Ռուսաստանի Դաշնության Ռազմածովային նավատորմի Կասպիական նավատորմիղի թևավոր հրթիռներով։
2015 թ. օգոստոս — սեպտեմբերին հաղորդումներ հայտնվեցին Սիրիայում Ռուսաստանի ՌԾՆ-ի նյութատեխնիկական ապահովման 702-րդ կետի համալրման և ուժեղացման մասին[1][2]։ Տեղեկություններ հայտնվեցին նաև Ռուսաստանի Դաշնային Խորհրդի կողմից Սիրիայում ռուսաստանյան զորքերի օգտագործման հնարավոր սանկցիավորման մասին, եթե նույնիսկ ԱՄՆ-ն հրաժարվի ուժերի միավորման առաջարկությունից[3]։ Ռուսաստանյան ղեկավարությունը նման հարցման պլանը ժխտում էր[4][5]։ Ըստ Reuters լրատվական գործակալության տեղեկությունների՝ Սիրիայում կոնֆլիկտին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելիս կարևոր դեր է խաղացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ԻՀՊԿ-ի գեներալ Քասեմ Սուլեյմանիի գաղտնի այցը Մոսկվա և նրա բանակցությունները Ռուսաստանի ղեկավարության հետ[6]։ Ինքը գեներալը ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո էր։ Ըստ Bloomberg հրատարակության տվյալների՝ Սիրիայում ռազմական գործողությունների նախաձեռնողներն են եղել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։ Սիրիական պատերազմին միջամտելու հնարավորությունը ռուսաստանյան ղեկավարությունը սկսել է դիտարկել 2015 թ. օգոստոսին[7]։
2015 թ. սեպտեմբերի 30ին ՌԴ Դաշնային խորհուրդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համաձայնություն տվեց՝ օգտագործելու Ռուսաստանի Զինված Ուժերը Սիրիայում։ Ընդ որում՝ խոսքը վերաբերվում էր ռազմաօդային ուժերի կիրառման մասին՝ նպատակ ունենալով օդից օգնություն ցուցաբերելու Սիրիայի ցամաքային զորքերին։ Ռազմական օգնության ասին պաշտոնական խնդրանքով Ռուսաստանին դիմեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը[8]։
Սիրիայում ռազմական գործողության անցկացման համար այնտեղ բացազատվեց Ռուսաստանի ՌՕՈՒ-ի խառն ավիախմբավորումը։ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարության համաձայն՝ այդ օդային խմբավորման մեջ մտան ավելի քան 50 ինքնաթիռներ և ուղղաթիռներ[9]։
Ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ Սիրիայում ծավալել է[10] 12-ական միավոր Սու-24Մ ռազմաճակատային ռմբակոծիչ և Սու-25ՍՄ գրոհիչ, 6 միավոր Սու-34 ռմբակոծիչ, 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչ, ինչպես նաև Մի-24 հարվածային ուղղաթիռներ և Մի-8 մարտական օժանդակության ուղղաթիռներ[10]։ 2015 թ. նոյեմբերի 17-ին հայտարարվեց, որ իրիայում ռազմագործողությանը ներգրավված են հեռահար օդուժի 25 ինքնաթիռ, 8 միավոր Սու-34 ռմբակոծիչ и 4 միավոր Սու-24ՍՄ ռմբակոծիչ[11]։
Ավիաբազայի ահպանության համար Սիրիա նետվեցին Սևծովյան նավատորմի ծովային հետևակի ստորաբաժանումներ, հատուկ նշանակության ուժերի խմբեր և ՌԴ Օդադեսանտանային զորքերի 7-րդ գվարդիական դեսանտա-գրոհային (լեռնային) դիվիզիայի ստորաբաժանումներ[12]։ Ստրատֆոր գործակալության տվյալներով՝ ավիաբազայում առկա է առնվազն 7 միավոր Տ-90 տանկ (ենթադրաբար), հրետանի և ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ[13]։
Խմբավորման հակաօդային պաշտպանության համար ծավալվել են մի քանի միավոր Պանցիր-Ս1 զենիթային համակարգեր և ՌԷՊ համակարգեր[14] и система РЭБ «Красуха-4»[15]: Ծովի կողմից ավիաբազայի պահպանությունը ապահովում է ՌԾՆ-ի՝ Միջերկրական ծովի արևելյան մասում գտնվող ծովային օպերատիվ ուժերի միավորումը՝ «Մոսկվա» հրթիռային հածանավի գլխավորությամբ[16]։ Օպերատիվ միավորման կազմի մեջ մտնում են նաև «Լադնիյ», «Պիտլիվիյ» և «Սմետլիվիյ» պահականավերը[17], 1241 տիպի Ռ-109 «Բրիզ» հրթիռային նավը, «Սարատով» մեծ դեսանտային նավը և մի շարք այլ օժանդակ մարտանավեր ու փոխադրանավեր[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.