![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/59/Investigative_Committee_Russia_Emblem.svg/langhy-640px-Investigative_Committee_Russia_Emblem.svg.png&w=640&q=50)
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտե
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտե (ռուս.՝ Следственный комитет Российской Федерации), Ռուսաստանի Դաշնության դաշնային պետական մարմին, որը քրեական դատավարության բնագավառում իրականացնում է օրենսդրությանը համապատասխան լիազորություններ։
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտե Следственный комитет Российской Федерации | |
---|---|
![]() | |
Տեսակ | federal authority?, police complaints authority?, parliamentary committee of inquiry? և գործադիր իշխանություն |
Երկիր | ![]() |
Իրավասություն | Ռուսաստանի Դաշնության նախագահ |
Ստեղծվել է | 2011 թվականի հունվարի 15 |
Գլխամաս | ![]() |
Վայր | Մոսկվա |
Միրջին թվակազմը | 35 638 (2017 թ․) |
Նախորդող ծառայություն | Ռուսաստանի Դաշնությանը կից քննչական դատախազություն |
Նախագահ | Ալեքսանդր Բաստրիկին |
Կայք | sledcom.ru |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dc/Flag_of_the_Investigative_Committee_of_Russia.svg/320px-Flag_of_the_Investigative_Committee_of_Russia.svg.png)
Ձևավորվել է Ռուսաստանի Դաշնության դատախազության քննչական կոմիտեին կից։ Իր գործունեությունը սկսել է 2011 թվականի հունվարի 15-ից[1]։ Վերաբերում է պետական ռազմականացված կազմակերպություններին, որոնք իրավունք ունեն ձեռք բերել մարտական հրաձգային և այլ զենքեր[2]։ Ունի նախնական քննության իրավունք՝ նախաքննության ձևով[3]։ ՌԴ ՔԿ-ում, ինչպես և Ռուսաստանի Դաշնության դատախազության և Ռուսաստանի ԱԻՆ-ը, նախատեսված են զինվորական, իրավապահ և դաշնային քաղաքացիական պետծառայությունները։ Ղեկավարը՝ Ալեքսանդր Իվանի Բաստրիկինն է, որը գլխավորում է կոմիտեն 2011 թվականից[4]։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի գործունեությունը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահը։