Ռուսական պետական թանգարան
արվեստի թանգարան Սանկտ Պետերբուրգում / From Wikipedia, the free encyclopedia
Ռուսական պետական թանգարան (ռուս.՝ Госуда́рственный Ру́сский музе́й, մինչև 1917 թվականը՝ «Կայսր Ալեքսանդր III-ի ռուսական թանգարան», ռուս.՝ Ру́сский Музе́й Импера́тора Алекса́ндра III), աշխարհում ռուսական արվեստի ամենամեծ հավաքածուն ներառող թանգարան։ Գտնվում է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասում։ Ժամանակակից ռուսական թանգարանի կառուցվածքն իրենից ներկայացնում է թանգարանային բարդ համալիր։ Թանգարանի հիմնական ցուցադրությունը զբաղեցնում է հինգ կառույց` Միխայլովսկի պալատ (թանգարանի գլխավոր շենք) Բենուա ցուցահանդեսային մասնաշենքով, Միխայլովսկի (ինժեներական) ամրոց, Մարմարյա պալատ, Ստրոգանովի պալատ և Պետրոս I-ի ամառային պալատ։ Թանգարանի կազմում է ներառվում նաև Միխայլովյան այգին, Ամառային այգին, Միխայլովյան (ինժեներական) ամրոցի այգին, Պետրոս I-ի Պետրովյան նավամատույցի տունը և մի շարք այլ շենքեր։ Թանգարանի տնօրենն է Վլադիմիր Ալեքսանդրովիչ Գուսևը։ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսական թանգարանի հավաքածուն կազմել է 410 945 նմուշ, որը ներառում է գեղանկարներ, գծանկարներ, քանդակներ, մետաղադրամներ, կիրառական արվեստի և արհեստների, ժողովրդական արվեստի նմուշներ, ինչպես նաև արխիվային նյութեր7649։
Ռուսական պետական թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Հասցե | 191086, Санкт-Петербург, ул. Инженерная, 4. |
Հիմնադրվել է | 1895 |
Հիմնադիր | Նիկոլայ II[1] |
Այցելուներ | 2 260 231 մարդ (2021)[2] |
Կայք | en.rusmuseum.ru(անգլ.) և rusmuseum.ru(ռուս.) |