![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/Walachians_%2528Romanians%2529_in_Hungary%252C_census_1890.jpg/640px-Walachians_%2528Romanians%2529_in_Hungary%252C_census_1890.jpg&w=640&q=50)
Ռումինացիները Հունգարիայում
From Wikipedia, the free encyclopedia
Ռումինացիները Հունգարիայում ներկայումս շատ փոքր թիվ են կազմում։ Համաձայն հունգարական վերջին՝ 2011 թվականի մարդահամարի տվյալների (որը կատարվել է ինքնորոշման հիման վրա) ռումինացի բնակչությունը երկրում կազմում է 35,641 մարդ կամ երկրի բնակչության ընդհանուր թվի 0.3 %, որը նշանակալիորեն աճել էր 2001 թվականի 8,482 բնակչից և 0,1 %-ից[1]։ Ռումինացիները հիմնականում ապրում են Ռումինիայի սահմանի մոտ գտնվող գյուղերում և քաղաքներում՝ Բաթոնյա, Էլեկ, Մեհկերեկ և Գյուլա։ Ռումինացիներ ապրում են նաև Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/Walachians_%28Romanians%29_in_Hungary%2C_census_1890.jpg/640px-Walachians_%28Romanians%29_in_Hungary%2C_census_1890.jpg)