From Wikipedia, the free encyclopedia
Ռումիանա Ժելևա (բուլղար․՝ Румяна Русева Желева, ապրիլի 18, 1969, Նովա Զագորա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի քաղաքական գործիչ, Բուլղարիայի արտաքին գործերի նախկին նախարար (2009 թվականի հուլիսի 27-ից մինչև 2010 թվականի հունվար)։
Ռումիանա Ժելևա | |
Կուսակցություն՝ | GERB |
---|---|
Կրթություն՝ | Սոֆիայի համալսարան և Մագդեբուրգի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | ապրիլի 18, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Նովա Զագորա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կայք՝ | en.rumiana-jeleva.eu |
Եվրոպական խորհրդարանում 2007 թվականի հունիսին, ապա և 2009 թվականի հունիսի 7-ին ընտրությունների ժամանակ Բուլղարիայի ներկայացուցիչներից Ժելյաևան ընտրվել է եվրոպատգամավոր։ 2009 թվականի հոկտեմբերի 5-ին Բոյկո Բորիսովը առաջադրել է նրա թեկնածությունը որպես Եվրոպական հանձնաժողովի անդամի թեկնածու[1][2]։ Սակայն Die Welt թերթի հոդվածում նրա ամուսին Կրասիմիր Ժելևը մեղադրվել է ռուսական մաֆիայի հետ կապերի համար[3]։
Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական հանձնաժողովի առաջ անհաջող ներկայացումից հետո Ռումիանա Ժելևան հանել է իր թեկնածությունը միջազգային համագործակցության և հումանիտար օգնության տրամադրման հարցերով եվրոհանձնաժողովում պաշտոնից, հեռացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից։ 2010 թվականի հունվարի 20-ին ГЕРБ կուսակցության գործադիր հանձանաժողովը ընդունել է նրա պաշտոնաթողությունը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.