From Wikipedia, the free encyclopedia
Ռուլետ (ֆր.՝ roulade, եկել է ֆրանսերեն rouler- «փաթաթել» բայից), արևմտաեվրոպական, գերմանական ուտեստ[1], որպես օրենք՝ բաղկացած է մսի կտորից, որում լցոնվում է սնկի, պանրի, բանջարեղենի, ձվերի, ուրիշ տեսակի մսի կամ անգամ խեցգետնի մսի խորիզ։ Այդպիսի ռուլետը սովորաբար ամրացվում է ատամի փայտիկներով, մետալիկ սրերով կամ լարանով։
Ռուլետի բաղադրիչները | |
Ենթատեսակ | մսային ուտեստ և roll? |
Roulades Վիքիպահեստում |
Ռուլետը, ինչպես և ուրիշ շոգեխաշվող ուտեստներ, սկզբից տապակում են, իսկ հետո շոգեխաշում արգանակի կամ գինու մեջ։ Պատրաստի ռուլետը լայնքով կտրում են և մատուցում են մսային սոուսով։ Ռուլետը կարելի է թխել նաև վառարանում։ Որոշ բաղադրատոմսերում ռուլետի միսը հարվածում են փայտից մուրճով։ Երբեմն ռուլետները պատրաստում են կտրատած մսով։
Ռուսական խոհանոցում ռուլետներ են կոչվում և իսկական ռուլետները, և հրուշակային արտադրանքները (օրինակ ռուլադը[2] և շտրուդելեյը[1])։
Հրուշակային ռուլետը (ամերիկյան անգլերենով՝ jelly roll՝ «մուրաբայով ռուլետ», իսկ բրիտանական անգլերենով՝ swiss roll՝ «շվեյցարական ռուլետ», ֆր.՝ roulé- «ռուլետ») կրկնեփ հրուշակի տարատեսակություն է։ Բարակ բիսկվիթում (ձու, ալյուր և շաքարավազ) քսվում է կրեմ կամ ջեմ, փաթաթում են և կտրատում են պատառիկների։
Ռուլետը համարվում է գերմանական, հունգարական և ավստրիական ազգային ուտեստ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.