![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/50/Ruth_Handler_1961_%2528cropped%2529.jpg/640px-Ruth_Handler_1961_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Ռութ Հենդլեր
From Wikipedia, the free encyclopedia
Ռութ Մարիաննա Հենդլեր (անգլ.՝ Ruth Marianna Handler, նոյեմբերի 4, 1916(1916-11-04)[1], Դենվեր, ԱՄՆ - ապրիլի 27, 2002(2002-04-27)[1][2], Century City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի ձեռնարկատեր, Mattel ընկերության նախագահը, Բարբի տիկնիկի ստեղծողը։
Ռութ Հենդլեր անգլ.՝ Ruth Handler | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 4, 1916(1916-11-04)[1] |
Ծննդավայր | Դենվեր, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 27, 2002(2002-04-27)[1][2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Century City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Գերեզման | Hillside Memorial Park |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դենվերի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[4] |
Երկեր | Բարբի |
Մասնագիտություն | սցենարիստ, ձեռնարկատեր և գյուտարար |
Ամուսին | Էլիոթ Հենդլեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Քեն Հենդլեր և Բարբարա Հենդլեր |
![]() |
Ռութ Մոսկովիչը ծնվել է 1916 թվականի նոյեմբերի 4-ին Դենվերում։ Լեհ-հրեական ներգաղթյալներ Հակոբ և Իդա Մոսկովիչների ընտանիքի վերջին՝ տասներորդ երեխան էր։ Ռութի ծննդից 6 ամիս անց վիրահատեցին Իդայի լեղապարկը, ինչի պատճառով նա չէր կարողանում դստեր համար հոգ տանել։ Երեխային դաստիարակում էին Իդայի ավագ դուստրը՝ Սառան, և Սառայի ամուսինը՝ Լուի Գրինվալդը։ 10 տարեկանից Ռութն աշխատեց նրա դեղատանը[6]։
1938 թվականի հունիսի 26-ին Մոսկովիչն ամուսնացավ Էլիոթ Հենդլերի հետ[6]։ 1945 թվականին ամուսիններն Էլիոթի ընկերոջ՝ Մեթսոն Հարոլդի հետ միասին ավտոտնակում հիմնեցին լուսանկարների շրջանակներ արտադրող ընկերություն, որն անվանեցին Mattel: Ավելի ուշ բիզնեսի զարգացմանը նպաստեց երաժշտական խաղալիքների և տիկնիկների տնակների համար անհրաժեշտ օժանդակ նյութերի արտադրությունը[7][8].:
1959 թվականին ֆիրման ներկայացրեց Ռութի մտահղացումը՝ Բարբի տիկնիկը։ Տիկնիկն անվանակոչվեց ի պատիվ Բարբարա Հենդլերի՝ Ռութի և Էլիոթի դստեր։ Սկզբնական շրջանում այն ծայրահեղ վատ էր վաճառվում և իր կանացի, բացեիբաց արտաքին տեսքի պատճառով արժանացավ կտրուկ քննադատության[9]։
Չնայած դրան՝ շուտով տիկնիկն արժանացավ արտասովոր հանրաճանաչության. արդեն 1965 թվականին նրա վաճառքից ստացվող եկամուտը կազմում էր 100 միլիոն դոլլար[10]։ Շուտով ստեղծվեց Քենը՝ Բարբիի տիկնիկ ընկերը։ Ի պատիվ Բարբարայի եղբայր Քեննեթի՝ նրան անվանակոչեցին Քեն[8]։
1975 թվականին Էլիոթ և Ռութ Հենդլերները լքեցին Mattel-ը[11]։ Ռութը մահացել է 2002 թվականի ապրիլի 27-ին Լոս Անջելեսում՝ ստամոքսի հետվիրահատական բարդացումներից[12][13]։