հայ բժիշկ From Wikipedia, the free encyclopedia
Ռուզաննա Լևոնի Լալայան (1919, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - սեպտեմբերի 6, 2015), հայ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) և աշխատանքի վետերան[1], ՀՀ վաստակավոր բժիշկ։
Ծնվել է | 1919 |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Մահացել է | սեպտեմբերի 6, 2015 |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական բժշկական ակադեմիա |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Պարգևներ |
Ռուզաննա Լալայանը ծնվել 1919 թվականին Թբիլիսիում, բանվորի ընտանիքում։ 1936-1941 թվականներին սովորել է Լենինգրադի թիվ 2 բժշկական ինստիտուտում։
Գերմանա-խորհրդային առաջին օրերից համալրել է Խորհրդային բանակի շարքերը. ավագ քրոջ՝ Սոֆիայի հետ կամավոր գրանցվել են 1941 թվականին Կիրովի գործարանին կից ժողովրդական աշխարհազորի «Հատակ» առաջին դիվիզիայում, եղել զինվորական բժիշկ-վիրաբույժ։ 1943 թվականին Կալինինգրադի (Քյոնիգսբերգ) մոտ վիրավորվել ու կոնտուզիա ստանալով՝ հայտնվել է հիվանդանոցում[2]։ Քույրը՝ Սոֆյան բուժաշխատողների իր ամբողջ բրիգադայի հետ մահացել է 1944 թվականի փետրվարի ռմբակոծման ժամանակ[3]։ Երկար ապաքինումից հետո Ռուզաննա Լալայանը զորացրվել է և 1946 թվականին վերադարձել Երևան[4]։
1946 թվականին Լալայանն ընդունվել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ աշխատել է շուրջ 2 տասնամյակ։ 1964 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 1968 թվականին Լալայանն ընդունվել է Երևանի բժշիկների կատարելագործման պետական ինստիտուտ (այժմ՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ) որպես զինվորական ամբիոնի ավագ դասախոս, որտեղ դասավանդել է ռազմա-դաշտային վիրաբուժություն[5]։ 1969 թվականին նշանակվել է ԵԲԿՊԻ Բժշկական ծառայության քաղաքացիական պաշտպանության դասընթացի վարիչ[6]։ Լալայանը երկար տարիներ եղել է ինստիտուտի արհկոմի նախագահ։ Մեծ ներդրում ունի Առողջապահության ազգային ինստիտուտի թանգարանի ստեղծման գործում, որը ղեկավարել է 1997թվականից[6]։
Մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 6-ին։
Պատերազմի ժամանակ Ռուզաննա Լալայանի և քրոջ՝ Սոֆյայի սխրանքների մասին հոդվածներ են գրվել ու ֆիլմեր նկարահանվել։ Բժիշկ քույրերը հիշատակվում են պատերազմի մասին բազմաթիվ հրատարակություններում, ինքնակենսագրություններում, զինակիցների հուշերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.