Ռուդի Գոբեր (ֆր.՝ Rudy Gobert, հունիսի 26, 1992, Սեն-Կանտեն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Յութա Ջազ» ակումբում։
Ռուդի Գոբեր Rudy Gobert | ||
Ակումբ | Յութա Ջազ | |
---|---|---|
Դիրքը | Կենտրոնական | |
Համար | № 27 | |
Ի ծնե տրված անունը | Ռուդի Գոբեր Rudy Gobert | |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 26, 1992 (32 տարեկան) | |
Ծննդավայր | Սեն-Կանտենե, Ֆրանսիա | |
Ազգություն | Ֆրանսիացի | |
Հասակ | 2,16 մ | |
Քաշ | 111 կգ | |
Դրաֆթի տարի | 2013 / ռաունդ` 1 / ընտր.` 27-րդ | |
Դրաֆթ ակումբ | Դենվեր Նագեթս | |
Կարիերայի պատմություն | ||
Շոլե Բասկետ (2010–2013) Բոստոն Սելտիքս (2013-այժմ) → Բեյքերսֆիլդ Ջեմ (Դի լիգա, 2013–2014) | ||
Մասնագիտական կարիերան
Շոլե Բասկետ
Մասնագիտական կարիերան սկսել է 2009 թվականին՝ ֆրանսիական «Շոլե Բասկետբ» ակումբում։ 2010–11 մրցաշրջանում թիմի կազմում անցկացնելով հանդիպում՝ իր հաշվին գրանցում է ընդամենը 6 միավոր, 5 բլոկշոտ և 1 խլում։ 2011-12 մրցաշրջանում, անցկացրած 29 հանդիպումներում միջինում Գոբերը գրանցում է 4 միավոր և 3 բլոկշոտ[1]։ Հաջորդ մրցաշրջանի 27 հանդիպումներում Գոբերի միջին ցուցանիշներն էին 8,4 միավոր և 5,4 անդրադարձ։
Յութա Ջազ
Գոբերը մասնակցության հայտ է ներկայացնում NBA-ի 2013 թվականի դրաֆթում՝ մասնակիցների շարքում առանձնանալով թևերի բացվածքի և հասակային տիրույթի երկարությամբ[2]։
2013 թվականի հունիսի 27-ին Գոբերն ընտրվում է «Դենվեր Նագեթսի» կողմից՝ առաջին ռաունդի 27-րդ համարով։ Ընտրվելուց քիչ անց փոխանակվում է «Յութա Ջազ» ակումբի կողմից 46-րդն ընտրված Էրիկ Գրինի և որոշ գումարի դիմաց։ Հուլիսի 6 Գոբերը հիմնական պայմանագիր է կնքում «Ջազի» հետ։ 2013–14 մրցաշրջանում մի քանի անգամ նշանակվում է «Ջազի»՝ NBA-ի զարգացման լիգայում հանդես եկող համապատասխան կրտսեր ակումբում՝ «Բեյքերսֆիլդ Ջեմում»։
Միջազգային խաղեր
2011 թվականին Գոբերը Ֆրանսիայի բասկետբոլի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 2012 թվականին նվաճեց արծաթե մեդալ։ Առաջնությունից հետո Գոբերը համերկրացի խաղընկեր Լեո Վեստերմանի հետ ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում։
Ֆրանսիայի մեծահասակների ազգային հավաքականի հիմնական մարզիչը Գոբերին 2012 թվականին հրավիրեց խաղալու իր թիմում։ Գոբերը խաղաց 2 ընկերական խաղ, որտեղ գրանցեց 8 միավոր։ Ֆրանսիայի ազգային հավաքականում 2014 թվականի աշխարհի առաջնությանը վաստակեց բրոնզե մեդալ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.