արգենտինացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռուբեն Մարսելո Գոմես Գարսիա (իսպ.՝ Rubén Marcelo Gómez García, հունվարի 26, 1984[1][2], Adrogué, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս որպես կիսապաշտպան «Զարյա» ֆուտբոլային ակումբում։
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | արգենտինացի | |||||
Քաղաքացիությունը | Արգենտինա | |||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 26, 1984[1][2] (40 տարեկան) | |||||
Ծննդավայր | Adrogué, Բուենոս Այրես, Արգենտինա | |||||
Հասակ | 178 սմ | |||||
Քաշ | 68 կգ | |||||
Դիրք | կիսապաշտպան | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | Զարյա | |||||
Համար | 22 | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆուտբոլ խաղալ սկսել է դպրոցում։ Ապա հայտնվել է Կորդովա քաղաքի «Բելգրանո» ֆուտբոլային ակումբի դպրոցում։ Հետո խաղացել է «Բելգրանոյի» չափահասների թիմում։ Ակումբում անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով 33 խաղի և խփելով 2 գոլ։ Հետո դիտումների է մասնակցել «Մալյորկայի» երիտասարդական թիմում, սակայն շուտով գործակալները նրան առաջարկել են տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգ»[3]։
2004 թվականի ձմռանը Ռուբեն Գոմեսը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ» ակումբ։ Ուկրաինայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2004 թվականի մարտի 20-ին՝ Մարիուպոլի «Իլիչյովեց» ակումբի դեմ արտագնա խաղում, որն ավարտվել է 5:0 հաշվով[4]. հանդիպման 67-րդ րոպեին Գոմեսը փոխարինել է Յայա Տուրեին։ 2003/04 մրցաշրջանում Ռուբեն Գոմեսը «Մետալուրգ 2» ակումբի կազմում անցկացրել է 7 խաղ և խփել մեկ գոլ Ուկրաինայի երկրորդ լիգայում։ 2005 թվականի ամռանը Ռուբեն Գոմեսը վարձավճարով տեղափոխվել է Ալչևսկի «Ստալ» ակումբ, որի կազմում անցկացրած կես տարվա ընթացքում մասնակցել է 18 խաղի և խփել 1 գոլ Ուկրաինայի առաջնությունում։ Դրանից հետո նա վերադարձել է «Մետալուրգ» ակումբ, որտեղ անցկացրել է 2005/06 մրցաշրջանը երկրորդ կեսը։ 2006/07 մրցաշրջանը վարձավճարային հիմունքներով անցկացրել է Ալչևսկի «Ստալ» ակումբում՝ մասնակցելով 30 խաղի։ Մրցաշրջանի արդյունքներով «Ստալ» ակումբն զբաղեցրել է վերջին 16-րդ տեղը և անցել Ուկրաինայի առաջին լիգա։
Այն բանից հետո երբ «Ստալը» դուրս է մնացել Ուկրաինայի բարձրագույն լիգայից, Գոմեսը վերադարձել է «Մետալուրգ» ակումբ[5]։ «Մետալուրգի կազմում Ռուբեն Գոմեսն առաջնությունում ընդհանուր առմամբ անցկացրել է 32 խաղ և խփել 1 գոլ, իսկ Ուկրաինայի գավաթի խաղարկությունում՝ 2 խաղ։ 2008 թվականի ձմռանը որպես ազատ գործակալ տեղափոխվել է բելգիական «Մեխելեն» ֆուտբոլային ակումբ[3], թեև կարող էր տեղափոխվել «Բրյուսել» ակումբ[6]։ «Մեխելենում» նա անցկացրել է վեց ամիս և մասնակցել Բելգիայի առաջնության 3 խաղի[7]։
2008 թվականի ամռանը Ռուբեն Գոմեսը տեղափոխվել է Լուգանսկի «Զարյա» ֆուտբոլային ակումբ։ Այս թիմում իր նորամուտը նա կատարել է 2008 թվականի հուլիսի 20-ին Խարկովի «Մետալիստ» ակումբի դեմ տնային խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով[8]։ «Զարյա» ակումբում Գոմեսն անցկացրել է 1 տարի. Ուկրաինայի Պրեմիեր լիգայում նա անցկացրել է 22 խաղ, Ուկրաինայի գավաթի խաղարկությունում՝ 2 խաղ։ 2009 թվականի հուլիսին համացանցում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Գոմեսը կարող է տեղափոխվել ռուսական «Կուբան» ֆուտբոլային ակումբ, սակյան շուտով Ռուբենը հերքել է այս փաստը[9]։
2009 թվականի հուլիսի վերջին Ռուբեն Գոմեսը 1+1 սխեմայով պայմանագիր է կնքել Ուժգորոդի «Զակարպատե» ակումբի հետ[10]։ Թիմում նա կատարել է իր նորամուտը 2009 թվականի օգոստոսի 2-ին Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի դեմ արտագնա խաղում (4:1)[11]։ «Զակապարտե» ակումբի կազմում Գոմեսն Ուկրաինայի առաջնությունում խաղացել է 21 հանդիպում և խփել 2 գոլ, Ուկրաինայի գավաթի խաղարկությունում Ռուբենն անցկացրել է 1 հանդիպում։ 2009/2010 մրցաշրջանի արդյունքում «Զակարպատե» ակումբն Ուկրաինայի առաջնությունում զբաղեցրել է վերջին՝ 16-րդ տեղը և անցել Առաջին լիգա։ «Զակարպատե» ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Ռուբեն Գոմեսը ճանաչվել է այդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[12]։
2010 թվականի հունիսին տեղափոխվել է Կիպրոսի Լարանկա քաղաքի ԱԵԿ ֆուտբոլային ակումբ[13]։ 2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականը խաղացել է «Տավրիա» ֆուտբոլային ակումբում[14].
Իր ապագա կնոջ՝ Արինայի հետ ծանոթացել է Դոնեցսկում։ Ունի դուստր՝ Զարինա Նիկոլը[15]։ Ռուբենը բավական արագ է սովորել ռուսերեն. դրանում նրան օգնել է Իգոր Պրոցենկոն, ով աշխատում էր Դոնեցսկի համալսարանում[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.