Ռուայան
From Wikipedia, the free encyclopedia
Ռուայան (ֆր.՝ Royan), համայնք Ֆրանսիայի հյուսիսարևմտյան մասում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Պուատու Շարանտա մարզի Ծովափնյա Շարանտի գավառում[4], Ժիրոնդայի էստուարում։ Տեղաբնակները հայտնի են Royannais կամ Royannaises անվանումով[5]։ Քաղաքն ունի ծովային և գետային նավահանգիստներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռմբակոծությունների ենթարկվելու հետևանքով ավերվել է, 1950-ական թվականներին վերակառուցվել մոդեռնիստական ճարտարապետության ոճով։ Բնորոշվում է որպես «արվեստների և պատմության քաղաք»(Ville d'Art et d'Histoire)[6]: Համարվում է առողջարանային, զբոսաշրջային, մշակութային կենտրոն, որը յուրաքանչյուր ամառ հյուրընկալում է ավելի քան 90 հազար այցելու[7]։ Համայնքի INSEE կոդ՝ 17306։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռուայան | |||
ֆր.՝ Royan[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Ռոշֆոր, Ռուայան Էստ, Ռուայան Ուեստ և Ծովափնյա Շարանտ | ||
Մակերես | 19,3 կմ² | ||
Բնակչություն | ▲19 029 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 17200[3] | ||
Պաշտոնական կայք | ville-royan.fr(ֆր.) | ||
| |||
Փակել