Ռոյ Անդերսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ռոյ Անդերսոնը (շվեդ.՝ Roy Andersson, մարտի 31, 1943(1943-03-31)[1][2][3][…], Գյոթեբորգ[4]), շվեդ կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Հեղինակ է 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի, մի քանի կարճամետրաժ ֆիլմերի և շուրջ 300 գովազդային հոլովակների։ Նրա ամենահայտնի ֆիլմերից է Շվեդական սիրո պատմությունը (1970) և «Ապրելու եռագրությունը», որն ընդգրկում է «Երգեր երկրորդ հարկից» (2000), «Դու ապրում ես» (2007) և «Աղավնին նստել է ճյուղին և մտածում է գոյության մասին» (2014) ֆիլմերը։ «Երգեր երկրորդ հարկից» ֆիլմը շատ ավելի, քան մյուսները բնորոշում է Անդերսոնի ոճը՝ երկար կադրեր, աբսուրդիզմի ու կոմեդիայի միախառնում, Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմերին բնորոշ գրոտեսկ ու շվեդական մշակույթի բաղադրիչներ։ Ռոյ Անդերսոնն ունի իր սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ իր երկու նկարահանման հրապարակներով, ձայնագրման և մոնտաժի ստուդիաներով և կինոթատրոնով, ինչը թույլ է տալիս նրան զբաղվել նաև պրոդյուսերությամբ։ Անդերսոնն աշխատում է առանց սցենարի ու գրաֆիկայի, հիմնականում նրա բոլոր ֆիլմերը նկարվում են պավիլոնում։ Մի շարք կինոփառատոների մրցանակակիր է, նրա 2014 թ.-ին նկարահանված «Աղավնին նստել է ճյուղին և մտածում է գոյության մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի Վենետիկյան կինոփառատոնում և գլխավոր մրցանակի Բեռլինյան կինոփառատոնում։ Եվրոպական կինոյի ամենահետաքրքիր դեմքերից է, ունենալով 4 ֆիլմ։ Ֆիլմերի եվրոպական ակադեմիայի կողմից արժանացել է մրցանակի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում։
Ռոյ Անդերսոն Roy Andersson | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռոյ Անդերսոնը 2004 թ.-ին | |||||||||||
Ծնվել է | մարտի 31, 1943(1943-03-31)[1][2][3][…] (81 տարեկան) | ||||||||||
Ծննդավայր | Գյոթեբորգ[4] | ||||||||||
Կրթություն | Լունդի համալսարան | ||||||||||
Քաղաքացիություն | Շվեդիա | ||||||||||
Գործունեության տարիներ | 1969-մեր օրեր. | ||||||||||
Ազգություն | շվեդ | ||||||||||
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, գրող, ռեժիսոր և կինոպրոդյուսեր | ||||||||||
Պարգևներ | |||||||||||
IMDb | ID ID 0027815 | ||||||||||
royandersson.com | |||||||||||
|