From Wikipedia, the free encyclopedia
Ռոման-Տարաս Իոսիպովիչ Շուխևիչ (ուկրաիներեն՝ Рома́н-Тарас Йо́сипович Шухе́вич, հայտնի նաև՝ «Բելի», «Ձվին», «Ռոման Լոզովսկի», «Ստեպան», «Չեռնեց», «Չուխ», «Տուր», «Տարաս Չուպրինկա» ծածկանուններով, հունիսի 30, 1907[1][2], Կրակովեց, Լվովի շրջան, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - մարտի 5, 1950[1][2], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ազգայնական քաղաքական և ռազմական գործիչ, Ուկրաինական ազգայնականների կազմակերպության (ՈւԱԿ) ապա՝ ՈւԱԿ(բ) անդամ, 1943 թվականից՝ վերջինիս ղեկավար, 1944 թվականի հունվարից մինչև մահը (1950 թվական)՝ Ուկրաինայի ապստամբական բանակի (ՈւԱԲ) գլխավոր հրամանատար[3]։ Ըստ մի շարք հետազոտողների, Ուկրաինայի արևմուտքում, որպես Ուկրաինայի ապստամբական բանակի անդամ, մասնակցություն է ունեցել շուրջ 100 000 լեհերի և հրեաների կոտորածներին[4][5]։
Ռոման Շուխևիչ | |
---|---|
Роман Шухевич | |
հունիսի 30, 1907[1][2] - մարտի 5, 1950[1][2] (42 տարեկան) | |
Ծննդավայր | Լեմբերգ, Ավստրո-Հունգարական կայսրություն |
Մահվան վայր | Բելոգորշչա, ՈւԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | ՈւՌԿ (1925–1929) ՈւԱԿ (1929–1940) ՈւԱԿ-Բ (1940–1950) Կարպատյան Ուկրաինա (1939) Երրորդ Ռայխ (1941–1942) Ուկրաինայի պետական կառավարություն (1941) ՈւԱԳԽ (1944–1950) |
Ծառայության տարիներ | 1928–1950 |
Կոչում | Գեներալ |
Զորամաս | Լեհաստանի ցամաքային ուժեր (1928–1929) Կարպատյան Սեչ (1938–1939) Նախտիգալ գումարտակ (1941) 201-րդ շուցմանշաֆթ գումարտակ (1941–1942) Ուկրաինայի ապստամբական բանակ (1943–1950) |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ, Հունգարա-ուկրաինական պատերազմ (1939), Ապստամբություն Արևմտյան Ուկրաինայում և Frontier battles of Operation Barbarossa? |
Կրթություն | «Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան |
Պարգևներ |
Մասնակցել է «Կարպատյան սեչի» ստեղծմանը` ստանձնելով շտաբի պետի պաշտոնը։ 1939-1942 թվականներին համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ. սովորել է գերմանական գլխավոր շտաբի հետախուզական ծառայության՝ Աբվերի գաղտնի դպրոցում, ծառայել Երրորդ Ռայխի զինված ստորաբաժանումներում, եղել Նախտիգալի հատուկ ստորաբաժանման հրամանատարի տեղակալ (հաուպտմանի կոչումով), իսկ 1941 թվականի նոյեմբերից՝ 201-րդ շուցմանշաֆթ գումարտակի հրամանատարի տեղակալ[6]։
Շուխևիչի մասին տեսակետները ծայրահեղ տարբեր են։ Որոշ քաղաքացիներ Շուխևիչին, Ստեպան Բանդերայի հետ միասին, նախևառաջ համարում են անկախ ուկրաինական պետության համար մղված ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշ, իսկ որոշներն էլ նրան համարում են կոլաբորացիոնիստ, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հավատարիմ էր եղել նացիստական ուժերին, չդադարեցնելով զինված պայքարը նույնիսկ պատերազմի ավարտից հետո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.