Ռոման Աբրամովիչ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոման Արկադևիչ Աբրամովիչ (ռուս.՝ Роман Аркадьевич Абрамович, եբրայերեն՝ רומן אברמוביץ׳, հոկտեմբերի 24, 1966(1966-10-24)[2][3][4], Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[9]), ռուս-իսրայելական գործարար միլիարդատեր, քաղաքական գործիչ, բարերար։ Միլհաուզ ԼԼՍ ընկերության սեփականատերը։ Նրան է պատկանում նաև անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբը[10] ·[11]։ 2000-2008 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության Չուկոտկայի ինքնավար օկրուգի նահանգապետը[12]։
Ռոման Աբրամովիչ Роман Абрамович | |||
Աբրամովիչը 2008 թ. | |||
| |||
---|---|---|---|
17-ը Հունվարի, 2001 թ. - 3-ը Հուլիսի, 2008 թ. | |||
Նախորդող | Ալեքսանդր Նազարով | ||
Հաջորդող | Ռոման Կոպին | ||
Կրթություն՝ | Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա և Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան | ||
Մասնագիտություն՝ | ձեռնարկատեր, քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ | ||
Դավանանք | հուդայականություն[1] | ||
Ծննդյան օր | հոկտեմբերի 24, 1966(1966-10-24)[2][3][4] (57 տարեկան) | ||
Ծննդավայր | Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան, Իսրայել[5] և Պորտուգալիա[6] | ||
Հայր | Arkady Abramovich?[7] | ||
Մայր | Irina Vasilievna Abramovich?[7] | ||
Ամուսին | Օլգա Յուրեվնա Լյոսովա Իրինա Վյաչե Սլավովնա Մալանդինա | ||
Զավակներ | վեց (5 Մալանդինայից; 1 Ժուկովայից) | ||
Պարգևներ | |||
Forbes ամսագրի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականին Աբրամովիչի կարողությունը գնահատվել է 12,9 միլիարդ ամերիկյան դոլար[13], 2021 թվականի տվյալներով՝ 14,5 միլիարդ դոլար։ Իսրայելում ամենահարուստ մարդկանց ցանկում նա գրավում է երկրորդ, Ռուսաստանում՝ տասնմեկերորդ[14][15][16], Մեծ Բրիտանիայում՝ իններորդ[17], աշխարհում՝ 124-րդ տեղը[18]։ Ռոման Աբրամովիչը 1999-2013 թվականներին բարեգործական նպատակներով նվիրաբերել, ծախսել է ավելի քան երկուսուկես միլիարդ դոլար՝ առավել, քան ներկայումս ապրող որևէ ռուսաստանցի։ Նվիրաբերված այդ գումարներով Չուկոտկայում կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ և ենթակառուցվածքային այլ օբյեկտներ։ Նա բարեգործական նպատակներով մեծ գումարներ է նվիրաբերում նաև Պորտուգալիայի հրեական համայնքին։
Աբրամովիչին քննադատողները նրան պիտակավորում են որպես օլիգարխի[19], շեշտում, որ իր հսկայական կարողությունը ստեղծել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի մերձավոր շրջապատի հետ սերտ կապեր հաստատելու շնորհիվ։