Ռոկֆոր (պանիր)
From Wikipedia, the free encyclopedia
Ռոկֆոր (ֆր.՝ Roquefort), հորած պանիրների կարգին («կապույտ պանիր») պատկանող ոչխարի պանիր, արտադրվում է Ֆրանսիայի հարավում գտնվող Ռոկֆոր-սյուր-Սուլզոն քարանձավների շրջանում, ինչից և ստացել է իր անունը և առևտրական ապրանքանիշը։ Ռոկֆորը ֆրանսիական առաջին արտադրանքն է, որին 1925 թ. շնորհվել էր Appellation d'Origine Contrôlée նորաստեղծ վկայականը։
Ռոկֆոր Roquefort | |
---|---|
Տեսակ | ֆրանսիական պանիր, ոչխարի կաթից պանիր, կապույտ պանիրներ, արտադրական պանիր, պանրագործարանի պանիր և հում կաթից պանիր[1] |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Տարածաշրջան | Ռոկֆոր-սյուր-Սուզոն |
Կաթ | հում կաթ և ոչխարի կաթ |
Պաստերիզացում | ոչ |
Կազմվածք | փափուկ սպիտակ զանգված ազնվական բորբոսով |
Հասունացման ժամանակաշրջան | 3 ամիս |
Սերտիֆիկացում | appellation?, Ծագման իսկության ստուգում և PDO |
Ձև | գլան |
Անունով | Ռոկֆոր-սյուր-Սուզոն |
Roquefort (cheese) Վիքիպահեստում |
Պատրաստվում է ոչխարի պանրի պատրաստման մեթոդով, ապա տեղադրվում այդ շրջաններում տարածված կրաքարային անձավներում, որտեղ պանիրը բնական կերպով «վարակվում» է սնկային բորբոսով՝ բավարար օդափոխության և խոնավության պայմաններում, կամ էլ՝ արհեստականորեն ներարկվում է Penicillium roqueforti սնկային կուլտուրայով՝ պանրի հասունացումն արագացնելու նպատակով։
Իր յուրային որակի, համի և ձեռք բերված համաշխարհային համբավի շնորհիվ ռոկֆորն ստացել է «պանիրների արքա» պատվավոր մականունը։
Գիտնականները հայտնաբերել են, որ ֆրանսիական Ռոկֆոր պանիրը, որը հայտնի է իր բորբոսով, յուրահատուկ հատկությամբ է օժտված՝ հակաբորբոքային հատկություններով։
Դա կարող է օգնել բացահայտել «ֆրանսիական պարադոքսը» և բացատրել, ինչո՞ւ են այս երկրում ապրող մարդիկ տարբերվում իրենց նախանձելի առողջությամբ, չնայած նրան, որ իրենց սննդում բավական մեծ քանակությամբ ճարպեր կան։
Այս հնագույն պանրի լավագույն հատկությունները ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ այն հասունանում է։
Ռոկֆորը հասունանում է Ֆրանսիայի հարավում գտնվող քարանձավներում, Թուլուզ քաղաքի մոտակայքում։ Իր օգտակարությունը առավել լավ բացահայտվում է օրգանիզմի թթվային միջավայրում, ինչպես օրինակ, ստամոքսի լորձաթաղանթում և մաշկի մակերեսին։
Lycotec ընկերությունից դոկտոր Իվան Պետյաևը և Յուրի Բաշմակովը, որոնք կատարել են հետազոտություններ, պնդում են, որ պանրի հակաբորբոքային հատկությունները կարելի է օգտագործել սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում և կիրառել այն հակատարիքային մածուկներում:
Գիտնականները արդեն վաղուց են փորձում հասկանալ «ֆրանսիական պարադոքսը»։ Ինչպես հայտնի է ֆրանսիացիները սիրում են պանիր, կարագ, սպիտակ հաց և կարմիր գինի։
Սակայն հետաազոտոխները կասկածում էին, որ ֆրանսիացիների սննդում գոյություն ունեն նաև այլ հավելումներ, որով և բացատրվում է թե ինչո՞ւ են այդ երկրի բնակիչները առավել հազվադեպ մահանում սրտանոթային հիվանդություններից։