թոքաբորվից մահացա իտալացի երեխա From Wikipedia, the free encyclopedia
Ռոզալիա Լոմբարդո (իտալ.՝ Rosalia Lombardo, դեկտեմբերի 13, 1918, Պալերմո, Իտալիայի թագավորություն - դեկտեմբերի 6, 1920, Պալերմո, Իտալիայի թագավորություն), աղջիկ, որ մահացել է թոքերի բորբոքումից, ում մարմինը զմռսվելով ցուցադրվել է ապակեպատված դագաղում Կապուցինների կատակոմբներում՝ Պալերմոյում։ Ռոզալիա Լոմբարդոյի թաղումը այդ ձևով դարձել է կատակոմբի պատմության մեջ վերջիններից։
Ռոզալյա Լոմբարդո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1918 |
Ծննդավայր | Պալերմո, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1920 (1 տարեկան) |
Մահվան վայր | Պալերմո, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Rosalia Lombardo (Palermo) Վիքիպահեստում |
Ռոզալիայի հայրը, ծանր վերապրելով նրա մահը, դիմում է հայտնի զմռսող բժշկի՝ Ալֆրեդոյին խնդրելով աղջկա մարմինը պահպանել քայքայվելուց[1]։ Սալաֆիայի զմռսման հմուտ տեխնիկայի շնորհիվ Լոմբարդոյի մարմինը ցուցադրվել է ապակեպատ դագաղում՝ մարմարյա պատվանդանի վրա՝ Կապուցինների կատակոմբում՝ Սուրբ Ռոզալիի մատուռում (Պալերմոյի Կապուցինների կատակոմբների զբոսաշրջային երթուղու վերջին կետում)։ Մարմինը մինչև XXI դարը գրեթե անփոփոխ պահպանվել է[1]։ Քանի դեռ Ռոզալիի մաշկը չի կորցրել բնական գույնը, երեխան թվացել է՝ մահացած չէ, այլ քնած է, որի պատճառով Լոմբարդիոյի մումիան ստացել է «Քնած գեղեցկուհին» անվանումը (անգլ.՝ Sleeping Beauty, իտալ.՝ Bella addormentata)[2]։ 2000-ական թվականների կեսերին նկատելի են եղել մումիայի քայքայման առաջին նշանները[2]։ Ռոզալի Լոմբարդոյի մարմնի հյուսվածքների քայքայման հետագա ընթացքը կանխելու համար նրա դագաղը տեղափոխել են ավելի չոր տեղ և փակել ապակե տարայի մեջ՝ լցված ազոտով[3]։
Սալաֆիեի կողմից մարմնի մշակման, զմռսման արարողության նկարագրությունը գտնվել է նրա ձեռագրերի արխիվում (իտալ.՝ Dario Piombino-Mascali)։ Սալաֆիան Լոմբարդոյի արյունը փոխել է ֆորմալինի ախտահանիչ լուծույթով, սպիրտով, որն ընդունակ է չորացնելու մարմինը, գլիցերինով, որը պաշտպանում է մումիա]]n ամբողջովին ջրազրկումից, հակասնկային սալիցիլաթթվով և ցինկի աղով, որը մարմնին տալիս է ամրություն[2][4][5]։ Բանաձի կառուցվածքն է՝ 1 մաս գլիցերին, 1 մաս հագեցած ֆորմալինի լուծույթ ցինկի պղնձարջասպ և ցինկի քլորիդ, 1 մաս սալիցիլաթթվի հագեցած սպիրտի լուծույթ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.