From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Ալեքսանդր Սատկովսկի (անգլ.՝ Robert Alexander Szatkowski, դեկտեմբերի 18, 1970, Բեթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ), առավել հայտնի Ռոբ Վան Դամ (Rob Van Dam) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և կինոդերասան։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոբ Վան Դամ Rob Van Dam | |
---|---|
Իրական անուն | Ռոբերտ Ալեքսանդր Սատկովսկի |
Ռինգային անուն(ներ) | Ռոբի Վի Ռոբ Վան Դամ Ռոբ Սատկովսկի |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 108 կգ |
Հայտարարվող հասակ | 183 սմ |
Ծննդյան թվական | դեկտեմբերի 18, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Բեթլ Քրիք, Միչիգան, ԱՄՆ |
Ապրելավայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Մարզիչ | Էդ Ֆարհատ |
Դեբյուտ | 1990 |
Առավել լայն ճանաչման է արժանացել «Extreme Championship Wrestling» (ECW) «World Wrestling Federation/World Wrestling Entertainment» («WWF», այժմ՝ «WWE»), ինչպես նաև «Total Nonstop Action Wrestling» (TNA) կազմակերպություններում ելույթներ ունենալու տարիներին՝ ընդհանուր առմամբ նվաճելով 21 չեմպիոնական տիտղոս։ Հանդիսանում է միակ մարզիկը ռեստլինգի արդյունաբերությունում, ով հնարավորություն է ունեցել նվաճել թե՛ WWE, թե՛ ECW և թե՛ TNA աշխարհի ծանրքաշային տիտղոսները։ Ծանրքաշային տիտղոսներից զատ, հինգ անգամ ճանաչվել է աշխարհի թիմային վարկածով չեմպիոն (երկու անգամ ECW, երկու անգամ WWE աշխարհի և մեկ անգամ WWE թիմային չեմպիոն), ինչպես նաև հինգ անգամ նվաճել է WWE միջմայրցամաքային տիտղոսը, եղել վերջին WWE հարդքոր և WWE եվրոպայի չեմպիոնը։ «TNA» կազմակերպությունում հանդես գալու տարիներին նաև մեկ անգամ հռչակվել է TNA իքս-դիվիզիոնի չեմպիոն։
2001 թվականին գլխավորել է «Պրո ռեստլինգ իլուսթրեյթիդ» հանդեսի «500 լավագույն ռեստլերների» ցանկը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբ Վան Դամ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.