From Wikipedia, the free encyclopedia
Ռոբեր դը Կոտ (ֆր.՝ Robert de Cotte, 1656[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հուլիսի 15, 1735[4][5][6][…], Պասի, Սենա, Ֆրանսիա), ֆրանսիացի ճարտարապետ[7], դեկորատոր և նկարիչ-զարդանկարիչ։
Ռոբեր դը Կոտ ֆր.՝ Robert de Cotte | |
---|---|
Ծնվել է | 1656[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | հուլիսի 15, 1735[4][5][6][…] |
Մահվան վայր | Պասի, Սենա, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Երկեր | Palais Rohan, Strasbourg? և Palais Thurn und Taxis? |
Մասնագիտություն | ճարտարապետ և դիզայներ |
Անդամություն | Ճարտարապետության թագավորական ակադեմիա |
Երեխաներ | Jules-Robert de Cotte? և Marie Anne Catherine de Cotte? |
Robert de Cotte Վիքիպահեստում |
Լինելով իր աներորդու՝ պալատական ճարտարապետ Ժյուլ Արդուեն Մանսարի աշակերտն ու օգնականը, նրա հետ աշխատել է Փարիզում և Վերսալում։ 1672 թվականից կատարել է Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորի պատվերները։ 1687 թվականին ընդունվել է թագավորական ճարտարապետական ակադեմիա։ 1689 թվականին՝ Իտալիայում սովորելուց հետո, դարձել է պալատական ճարտարապետ։ 1702 թվականին նրան տրվել է ազնվական տիտղոս։ 1708 թվականին՝ Ժյուլ Արդուեն Մանսարի մահից հետո, նշանակվել է թագավորի առաջին ճարտարապետը։ Նույն թվականին դարձել է Ճարտարապետության թագավորական ակադեմիայի տնօրեն։ Ժ. Բոֆրանի հետ միասին նախագծել է Վյուրցբուրգի պալատը։ 1699 թվականից ղեկավարել է Գոբելենների թագավորական մանուֆակտուրան։ Ինտերիերների և կահույքի ձևավորման նախագծերը, որոնք ստեղծվել են դը Կոտի կողմից նեոկլասիկ ոճով, ի հեճուկս Եվրոպայում այդ տարիներին տարածված ռոկոկո նորաձևության, տարածվել են փորագրանկարների միջոցով։ Ռոբեր դը Կոտի որդին՝ Ժյուլ դը Կոտը (1683-1767), նույնպես եղել է ճարտարապետ։
Դե Կոտը ժամանակին եղել է Եվրոպայում հայտնի և ճանաչված ճարտարապետ՝ չնայած նրան, որ նա հազվադեպ է լքել Փարիզը։ Նրա ամենահայտնի աշխատանքների թվում են․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.