Ռոբերտ (տիկնիկ)
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ, քրջե տիկնիկ ԱՄՆ-ից, այժմ ներկայացված է մասնավոր թանգարանի ցուցադրությունում, որի հետ կապված են բազմաթիվ քաղաքային սարսափելի լեգենդներ։ Ըստ մի քանի տեղեկությունների՝ այս պատմության հիման վրա 1988 թվականին նկարահանվել է «Մանկական խաղ» և Չակի տիկնիկ-մարդասպանի մասին ֆիլմերը[1]։
Տիկնիկ Ռոբերտը ունի մարդ-նավաստու կերպարանք։ Նրա հասակը կազմում է 1,02 մ, տիկնիկի մեջ լցված է խարտուք։ Դեմքի շրջանակում ներկի հետքերի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ նա նախկինում ներկված է եղել[2]։ Տիկնիկը հագնված է 20-րդ դարում տարածում ունեցած սպիտակ նավաստու համազգեստ։ Չնայած տարածված բամբասանքների՝ տիկնիկի մազերը ստեղծված են ոչ թե մարդու մազերից, այլ ինչ-որ տեսակի սինթետիկ բրդե թելից[1]։