From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Բրում (անգլ.՝ Robert Broom, նոյեմբերի 30, 1866[1], Փեյսլի, Paisley, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 6, 1951[1], Պրետորիա, ՀԱՀ), հարավաֆրիկացի բժիշկ և հնէաբան։ 1895 թվականին ստացել է բժշկական կրթություն և 1905 թվականին դարձել բժշկական գիտությունների դոկտոր Գլազգոյի համալսարանից։ 1903 թվականից մինչև 1910 թվականը Վիկտորիա քոլեջում (Սթելենբոս, ՀԱՀ) դասավանդել է կենդանաբանություն և երկրաբանություն և հետագայում դարձել է Քեյփթաունի հարավաֆրիկյան թանգարանի ողնաշարավորների հնէաբանության պահապան[4][5][6][7]։ Ռոբերտ Բրումը զգալի ներդրում է ունեցել սողունների և մարդկության նախնիների հնէաբանության բնագավառում։
Ռոբերտ Բրում անգլ.՝ Robert Broom | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1866[1] |
Ծննդավայր | Փեյսլի, Paisley, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 6, 1951[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Պրետորիա, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Գլազգոյի համալսարան |
Մասնագիտություն | հնէաբան, հնեամարդաբան, համալսարանի դասախոս, բժիշկ և գրող |
Աշխատավայր | Սթելենբոսի համալսարան, Հարավաֆրիկյան Իզիկո թանգարան և Տրանսվաալի թանգարան |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա |
Պարգևներ |
Ռոբերտ Բրումը ծնվել է 1866 թվականի նոյեմբերի 30-ին Փեյսլիում։ 1893 թվականին ամուսնացել է Մերի Բայրդ Բեյլիի հետ[8][9]։
Գլասգոյի համալսարանում ուսանելու տարիներին Բրումը մասնագիտացել է մանկաբարձության մեջ[10][11]։ 1895 թվականին համալսարանն ավարտելուց հետո մեկնել է Ավստրալիա՝շարունակելով ուսումնասիրել բժշկություն։ 1897 թվականին բնակություն է հաստատել Հարավային Աֆրիկայում[11] նախքան Հարավաֆրիկյան պատերազմը։ 1903- 1910 թթ. եղել է Վիկտորիա քոլեջի կենդանաբանության և երկրաբանության պրոֆեսոր (հետագայում՝ Սթելենբոսի համալսարան), սակայն ստիպված է եղել դուրս գալ այդ պաշտոնից` էվոլյուցիոն հավատ զարգացնելու համար[11]։ Բժշկական գործունեություն է ծավալել Հարավային Աֆրիկայի Կառու շրջանում, որը հարուստ է տերապսիդ հանածոներով։ Հիմնվելով այդ հանածոների և կաթնասունների անատոմիայի շարունակական ուսումնասիրությունների վրա՝ 1920 թվականին Բրումը դարձել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ «Թաունգի երեխայի» հայտնաբերելուց հետո Բրումը հետաքրքրվել է մարդու նախնիների փնտրտուքով և սկսել է ուսումնասիրել Յոհաննեսբուրգի հյուսիս-արևմուտքի դոլոմիտ քարանձավների հանածոները, մասնավորապես Ստերկֆոնտեյն քարանձավների (այժմ՝ Մարդկության օրրան, Համաշխարհային ժառանգության օբյեկտ)։ Ինչպես նաև այս քարանձավներից նկարագրելով ողնաշարավորների հանածոները՝ նա բացահայտել է մի քանի հոմինին հանածոներ, որոնց ամբողջականը ավստրալոպիտեկի գանգն է՝ Միս Պլես մականունով և մասնակի կմախք, որից պարզ է դառնում, որ ավստրալոպիտեկը ուղիղ է քայլել[11]։
Ռոբերտ Բրումը մահացել է 1951 թվականի ապրիլի 6-ին։
Բրումին ճանաչում բերեցին գազանակերպ սողունների վերաբերյալ ուսումնասիրությունները։ Ռայմոնդ Դարտի կողմից աֆրիկյան ավստրալոպիտեկ երեխայի («Երեխան Թաունգից») գանգի հայտնաբերումից հետո Բրումի հետաքրքրությունը հնագիտության նկատմամբ մեծանում է։ 1934 թվականին Բրումը դարձավ Տրանսվաալի թանգարանի հնագիտության ասիստենտ։ Հետագա տարիներին Բրումը և Ջոն. Տ. Ռոբինսոնը մի շարք հետաքրքրաշարժ հայտնագործություններ կատարեցին, ներառյալ Ստերկֆոնտեյնի քարանձավի վեց գոմինիդների ֆրագմենտները, որը նրանք անվանեցին Plesianthropus transvaalensis, բայց հետագայում դասակարգվեց, որպես չափահաս աֆրիկյան ավստրալոպիտեկի կերպարանք։ 1937 թվականին Բրումը կատարեց իր ամենահայտնի հայտնագործությունը Paranthropus robustus-ը։ Այս հայտնագործությունները օգնեցին Դարտուին դասակարգել աֆրիկյան ավստրալոպիտեկների տեսակներին։ Բրումի հետագա կարիերան նվիրված է այս վայրերի և այնտեղ հայտնաբերված գոմինիդի վաղ շրջանի մնացորդների բազմաթիվ մեկնաբանություններին։ 1946 թվականին Բրումը պարգևատրվեց Գիտությունների ազգային ակադեմիայի Լոնդոնյան թագավորական ընկերության մեդալով։ Ստեղծագործել է մինչև կյանքի վերջին օրերը, մահվանից առաջ նա ավարտել է ավստրալոպիտեկների մասին մենագրությունը։
Գիտական ամսագրերում Ռոբերտ Բրումի հարյուրավոր ներդրումներից ամենակարևորները՝ Among hundreds of articles contributed by him to scientific journals, the most important include:
Գրքեր
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.