From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերվալ (ֆր.՝ Roberval), քաղաք Կանադայի Քվեբեկ նահանգում՝ Սագենեյ տարածաշրջանում (գետ Սեն Ժան)։ 2014 թվականին քաղաքում ապրել է 10 022 մարդ։ Քույր քաղաք՝ Բուտարե՝ Ռուանդա։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռոբերվալ | |||
| |||
Երկիր | Կանադա | ||
Համայնք | Le Domaine-du-Roy? | ||
Հիմնադրված է | դեկտեմբերի 23, 1976 թ. | ||
Մակերես | 200,80 կմ² | ||
Բնակչություն | ▲9888 մարդ (հուլիսի 1, 2022)[1] | ||
Պաշտոնական կայք | ville.roberval.qc.ca(ֆր.) | ||
| |||
Ռոբերվալը գտնվում է Սեն Ժան գետի հարավարևմտյան ափին[2]։ Քաղաքը Լյե դոմեն Դյու Ռուայի վարչական կենտրոնն է։ Ռոբերվալը Սեն Ժեն գետի երրորդ ամենամեծ քաղաքն է Ալմայից հետո
Ռոբերվալը անվանվել է Նոր Ֆրանսիայի թագավորի առաջին գեներալ-լեյտենանտ Ժան-Ֆրանսուա դե Ռոբերվալի (1500-1560) անունով։ Տարածքը, որտեղ գտնվում է քաղաքը, ձեռք է բերվել Թոմաս Ժամի կողմից 1855 թվականին։ Բնակավայրը հիմնադրվել է 1859 թվականին։ Քաղաքի աճը կապված է եղել անտառային արդյունաբերության զարգացման հետ։ 1888 թվականին Քվեբեկ-Սեն-Ժակ լճի երկաթուղային ընկերությունը Ռոբերվալում երկաթուղի է անցկացրել։ 1903 թվականին բնակավայրը դարձել է քաղաք։ 1976 թվականին Ռոբերվալը միավորվել է Սեն-Ժան-դե-Բրեբեֆի հետ։
Քաղաքը Սուրբ Ժան լճի նավիգացիոն և առողջարանային կենտրոնն է եղել[2][3][4]։
2011 թվականի մարդահամարի համաձայն՝ Ռոբերվալում բնակվում էր 10 227 մարդ։ Միջին տարիքը 48.3 տարին է։ Քաղաքի բնակչության 13,3% -ը 14 տարեկանից ցածր երեխաներ են, 6,2% -ը՝ 15-19 տարեկան, 20,0% -ը՝ 20-39 տարեկան, 32,0% -ը՝ 40-59 տարեկան, 28,4% -ը՝ 65 տարեկանից բարձր մարդիկ։
15տարեկանից բարձր 8865 բնակչից 3040 գտնվել են պաշտոնական ամուսնության մեջ, 1890-ը՝ քաղաքացիական ամուսնության, 2475–ը երբեք ամուսնացած չի եղել։ Ռոբերվալում կա 2830 տնային տնտեսություն և 1470 ընտանիք, ընտանիքում միջին թիվը 2,7 մարդ է, տնային տնտեսությունում՝ 2,1: Բնակչության 98,9% -ի մոտ միակ մայրենի լեզուն ֆրանսերենն է, բնակչության միայն 0,3% -ն է անգլերենը ճանաչել որպես միակ մայրենի լեզու[5]։
2011 թվականին 58,7% -ը՝ քաղաքի բնակչության ավելի քան 25 տարեկանից բարձրը ստացել է բարձրագույն կրթություն (59,6% ազգային մակարդակ), Ընդ որում, 18,2% -ը ունեցել է համալսարանական դիպլոմ կամ աստիճան, 19,7% -ը՝ քոլեջի դիպլոմ և 20,8%-ը՝ առևտրային վկայական։ 2010 թվականին հարկերի վճարումից հետո ընտանիքի միջին եկամուտը կազմել է 58 097 դոլար[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.