From Wikipedia, the free encyclopedia
Ռիտա Հեյուորթ (անգլ.՝ Rita Hayworth, ի ծնե՝ Մարգարիտա Կարմեն Կանսինո (անգլ.՝ Margarita Carmen Cansino), հոկտեմբերի 17, 1918[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մայիսի 14, 1987[1][2][3][…], Վերին Վեսթ Սայդ, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոդերասանուհի և պարուհի, 1940-ական թվականների Հոլիվուդի ամենահայտնի աստղերից մեկը, Ամերիկյան կինոակադեմիան նրան ընդգրկել է իր կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում։
Ռիտա Հեյուորթ անգլ.՝ Rita Hayworth | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1918[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | մայիսի 14, 1987[1][2][3][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Վերին Վեսթ Սայդ, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Սուրբ խաչի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Boys and Girls High School? և Alexander Hamilton High School? |
Երկեր | Գիլդա, The Lady from Shanghai? և Circus World? |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, պարուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և դերասանուհի |
Ամուսին | Օրսոն Ուելս, արքայազն Ակի Խան, Դիք Հեյմս, Ջեյմս Հիլ և Էդվարդ Կ. Ջադսոն[5] |
Ծնողներ | հայր՝ Eduardo Cansino, Sr.?, մայր՝ Վոլգա Հեյուորթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Յասմին Ագա Խան[6] և Ռեբեկա Ուելս[6] |
Ստորագրություն | |
Rita Hayworth Վիքիպահեստում |
Ռիտա Հեյուորթը ծնվել է իսպանական ֆլամենկո պարեր կատարող հանրահայտ Էդուարդո Կանսինոյի և Ֆլորենս Զիգելֆելդի շոուի երգչախմբի անդամ կիսաիռլանդացի-կիսաանգլիացի Վոլգա Հեյուորթի ընտանիքում։ 12 տարեկանից սկսած՝ նա իր հոր հետ հանդես եկել գիշերային ակումբներում և իսպանական պարերի շոուներում։ 1935 թվականին Ռիտա Հեյուորթը գրավեց 20th Century Fox ստուդիայի ուշադրությունը և սկսեց նկարահանվել ֆիլմերում։
Սկզբնապես Ռիտայի դերերը այդքան մեծ չէին։ Առաջին նշանակալի աշխատանքը եղել է Հովարդ Հոուքսի «Միայն հրեշտակներն ունեն թևեր» ֆիլմում (1939), որտեղ նա հանդես է գալիս այնպիսի դերասանների կողքին, ինչպիսիք են Քերի Գրանտը և Ջին Արթուրը։ Այս ֆիլմին հաջորդող ռեժիսոր Ռաուլ Ուոլշի «Մորային շիկահերը», Ռուբեն Մամուլյանի «Արյուն և ավազ» (1941), Չարլզ Վիդորի «Շապիկի աղջիկը» (1944) ֆիլմերը Ռիտա Հեյուորթին հանրահայտ դարձրին։ «Երբեք հարուստ չդառնալ» (1941) և «Դու երբեք ավելի հիանալի չես եղել» երաժշտական կատակերգություններում, որտեղ Հեյուորթը նկարահանվում է հանրահայտ Ֆրեդ Աստերի հետ միասին, կինոդիտողները տեսան դերասանուհուն իր ողջ հմայքով։ Այստեղ Ռիտային պետք եղան պարային հմտությունները, որոնք նա սովորել էր ողջ կյանքի ընթացքում։ Հեյուորթի կարիերայի բարձունքը եղավ Չարլզ Վիդորի «Ջիլդա» սիրային մելոդրաման (1946)։
Հեյուորթը նկարահանվել է նաև Ջորջ Կյուկորի, Օրսոն Ուելսի, Ջոզեֆ Մանկևիչի, Ժորժ Լոթների և այլ հայտնի ռեժիսորների ֆիլմերում։ Հմայքն ու գեղեցկությունը Ռիտա Հեյուորթին դարձրին իր ժամանակի ամենահայտնի կինոաստղերից մեկը, որի մասնակցությամբ ֆիլմերը մեծ ճանաչում ունեին ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Եվրոպայում։ Չնայած նրան, որ դերասանուհու կինոկարիերայում (1937—1957 թվականների ընթացքում) շատ էին «երգեցիկ» դերերը, նրա երգեցողությունը, որպես կանոն, հնչյունավորում էին։
Հեյուորթը մեկ անգամ չէ, որ եղել է ամուսնացած։ Նրա ամուսինների թվում է եղել ռեժիսոր Օրսոն Ուելսը, ումից նա մեկ դուստր է ունեցել՝ Ռեբեկան։ Ռիտան գլխավոր դերն է խաղացել Ուելսի «Լեդին Շանհայից» ֆիլմում, հանուն որի նա ստիպված է եղել կտրել իր երկար կարմիր մազերը և դառնալ շիկահեր։ Հեյուորթի երրորդ ամուսինն է դարձել արքայազն Ալի Խանը, որն այդ ժամանակ եղել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահը։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ արքայադուստր Յասմին Խանը։
1970-ական թվականներին Ռիտայի մոտ սկսված հիշողության հետ խնդիրները բժիշկները սկզբնապես կապում էին ալկոհոլի նկատմամբ հակման հետ և միանգամից չէին կարողացել արձանագրել Ալցհեյմերի հիվանդության փաստը։ Դերերը հիշելու հետ կապված բարդությունները հանգեցրին կարիերայի աստիճանական անկման և վերջին հաշվով՝ կինոյից հեռանալուն։ 1981 թվականի հուլիսին Հեյուորթի դրությունն առավել վատթարացավ, և Լոս Անջելեսի Վերին ատյանի դատարանը, հաշվի առնելով, որ դերասանուհին իր մասին հոգ տանել չէր կարող, որոշեց նրան հանձնել իր դստեր՝ Յասմինի խնամակալությանը։ Յասմինը հետևում էր Ռիտա Հեյուորթին իր կյանքի վերջին տարիների ընթացքում, իսկ 1987 թվականի մայիսին Ռիտա Հեյուորթը մահացավ Մանհեթենի իր բնակարանում։
Ռիտա Հեյուորթը ներառված է Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի վարկածով կինոյի 100 մեծագույն աստղերի ցանկում։
Չնայած 37 տարվա ընթացքում 60-ից ավել ֆիլմերում ունեցած մասնակցությանը՝ Ռիտա Հեյուորթը երբևէ չի առաջադրվել «Օսկար» մրցանակը ստանալու համար։
Ջոն Ուեյն Հեյուորթի հետ խաղացել է «Կրկեսի աշխարհ» (1964) ֆիլմում, որտեղ կատարած դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի՝ որպես Լավագույն դերասանուհի դրամա ֆիլմում։ Վերջինս նրա կարիերայի միակ անվանակարգն է եղել։
1977 թվականին Ռիտա Հեյուորթը դարձել է «Ազգային էկրանի ժառանգություն» (National Screen Heritage Award) մրցանակաբաշխության մրցանակակիր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.