![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Ricotta.jpeg/640px-Ricotta.jpeg&w=640&q=50)
Ռիկոտա
From Wikipedia, the free encyclopedia
Ռիկոտա (իտալերեն` ricotta, հայերեն` նորից պատրաստված), իտալական ավանդական պանրատեսակ։ Պատրաստվում է պանրի արտադրության արդյունքում գոյացած շիճուկից։ Բաղկացած է մանր, թաց, նուրբ, անալի, չհասունացած բազմաթիվ գնդիկներից։ Սովորաբար ունենում է սպիտակից մինչև թեթևակի դեղնավուն գույն, քիչ հատիկավոր, բերանում հալվող կազմություն։ Ունի թեթևակի քաղցր համ և պարունակում է մոտ 13 % ճարպեր։
Արագ փաստեր Ռիկոտա Ricotta, Տեսակ ...
Ռիկոտա Ricotta | |
---|---|
![]() | |
Տեսակ | իտալական պանիր և շիճուկի պանիր |
Առաջացման երկիր | ![]() |
Կաթ | ոչխարի կաթ և կաթ |
![]() |
Փակել
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/37/Ricotta_dome_on_plate_from_the_top.jpg/640px-Ricotta_dome_on_plate_from_the_top.jpg)
Ռիկոտան հասունանում է 1-ից 5 օրվա ընթացքում և հարուստ է օրգանիզմի համար անչափ կարևոր կաթի շիճուկային սպիտակուցներով։
Օգտագործվում է որպես միջուկ՝ ռավիոլիների և կարկանդակների համար։ Այն տապակում են, մատուցում որպես աղանդեր, ինչպես նաև շաքարով և մրգերով։