Ռիբեյրա Բրավա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ռիբեյրա Բրավա (պորտ.՝ Ribeira Brava), ավան, որը գտնվում է Մադեյրա կղզու ծովափում, Մադեյրայի ինքնավար տարածաշրջանում (Պորտուգալիա), բանկչության թիվը՝ 5941 մարդ (2001)։ Համարվում է համանուն շրջանի (համայնքի) վարչական կենտրոն, տարածքը 65,10 կմ² եւ բնակչության 12 494 մարդ (2001))[2], հարավում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը, արևմուտքում սահմանակից է Պոնտա-Դու-Սոլ համայնքին, հյուսիսում Սան-Վիսենթի համայնքին և արևելքում Կամարա-Դի-Լոբուշ համայնքին։ Քաղաքի հեռավորությունը կղզու մայրաքաղաքից կազմում է 15 կմ²։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռիբեյրա Բրավա | |||||
պորտ.՝ Ribeira Brava | |||||
| |||||
Երկիր | Պորտուգալիա | ||||
Համայնք | Մադեյրա | ||||
Ներքին բաժանում | Tabua?, Campanário?, Ribeira Brava? և Serra de Água? | ||||
Մակերես | 65 կմ², 65,45±0,010000000000002 կմ² | ||||
Բնակչություն | 13 375 մարդ (2011)[1] | ||||
Փոստային դասիչ | 9350 | ||||
Պաշտոնական կայք | cm-ribeirabrava.pt | ||||
| |||||
Նախկինում (մինչեւ Մադեյրայի կանոնադրության հաստատումը, 1976 թ.) բնակավայրը կազմում Ֆուլշանսկի վարչական շրջանի կազմի մեջ։
Գյուղի հովանավորը համարվում է Սան Բենտոն (պորտ.՝ São Bento)
Գյուղի տոնը հունիսի 29-ին է։
Ռիբեյրա Բրավան կղզու հնագույն բնակավայրերից մեկն է։ Ձևավորվել է 15 - րդ դարի երկրորդ քառորդում, ինչպես կղզու տարբեր ժայրերի ճանապարհների խաչմերուկ։ Ավանը ձևավորվել է փոքր գետի գետաբերանում, որը պայմանականորեն կղզին բաժանում է երկու մասի։ Այդ մասի կարևորությունը կղզու համար և հողի բերրիությունը հանգեցրեց ավանի մեծացմանը։ Հիմնական զբաղմունքը եղել է շաքաեղեգի մշակումը։ 1904 - 1908 թվականներին կառուցվել է նավահանգիստ, դրա համար արևմտյան ժայռի մի մասը քանդել են[3]։
Մունիցիպալիտետը ստեղծվել է 1914 թվականի մայիսի 6-ին։
Մունիցիպալիտետի կազմի մեջ մտնում են հետևյալ շրջանները՝
Մունիցիպալիտետում գերակշռում են և գյուղատնտեսությունը և տուրիզմը։ Մեծ մասամբ լեռնոտ է, զարգացած է անասնապահությունը։
Տրանսպորտի հիմնական միջոցներն են ավտոբուսը և տաքսին։
Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են «մատրիժ» կամ «Սան-Բենտու» (պորտ.՝ Igreja Matriz da Ribeira Brava), Մադերյայի Էնտոգրաֆիկանական թանգարան և ամրոց։ Թանգարանի շենքը առաջ պատկանել է կապիտան Լուիշ Գոնսալվեշ դա Սիլվային։ 1983 թվականի Մադերյայի կառավարությունը որոշեց այն դարձնել թանգարան։ Ներկայումս այստեղ կազմակերպվում են ժամանակավոր և մշտական ցուցահանդեսներ՝ նվիրված կղզու մշակույթին[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.