անգլիացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Սըր Հարիսոն Ռեքս Ռեջինալտ(Ռեքս) Քերի Հարրիսոն, (անգլ.՝ Sir Reginald Carey "Rex" Harrison, մարտի 5, 1908[1][2][3][…], Հայթոն, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 2, 1990[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), անգլիացի թատրոնի և կինոյի դերասան։ «Իմ չքնաղ լեդի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար արժանացել է «Օսկար» մրցանակի։
Ռեքս Հարիսոն անգլ.՝ Rex Harrison | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Հայթոն, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հունիսի 2, 1990[2][3][4][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի[6] |
Կրթություն | Liverpool College?, Birkdale School? և Huyton College? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Ռեգինալդ Հարիսոն[4][7], մայր՝ Էդիթ Մերի Քերի[4][7] |
Ամուսին(ներ) | Մարջորի Թոմաս[7], Լիլի Փալմեր[7], Քեյ Քենդալ[7], Ռեյչել Ռոբերտս[7], Էլիզաբեթ Հարիս Էյթկեն[7] և Մերսիա Թինքեր[7] |
Երեխա(ներ) | Նոել Հարիսոն[4] և Քերի Հարիսոն[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռեքս Հարրիսոնը ծնվել է Հույթոնում, (Մերսիսայդ կոմսություն, Հյուսիս-արևմտյան Անգլիա, Մեծ Բրիտանիա) սովորել է Լիվերպուլում, որտեղ էլ առաջին անգամ բեմ է բարձրացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ռազմաօդային ուժերում։ Պատերազմն ավարտել է օդուժի լեյտենանտի կոչումով։
Ամուսնացել է 6 անգամ։ Առաջին և երկրորդ կանանցից (Կոլետ Թոմաս և Լիլլի Պալմեր) ծնվել են որդիներ` դերասան և երգիչ Նոել Հարրիսոնը (1934-2013) և դրամատուրգ Քերի Հարրիսոնը (ծնվել է 1944 թվականին)։ Դերասանի երրորդ կինը` բրիտանացի դերասանուհի Քեյ Քենդալը մահացել է 1959 թվականին՝ քաղցկեղից։ 1962-1971 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Ռեյչլ Ռոբերթսի հետ, ով չհամակերպվելով ամուսնալուծության փաստի հետ 10 տարի անց ինքնասպան է եղել։
1986 — Անաստասիան, կամ Աննայի գաղտնիքը / Anastasia: The Mystery Of Anna
1983 — Ծղնին / Kingfisher — Սըր Սեսիլ
1982 - Մահանալու ժամանակն է / A Time to Die — Վան Օստեն
1979 — Հինգերորդ հրացանակիրը / Fifth Musketeer, The — Կոլբեր
1979 — Աշանտի / Ashanti — Բրայան Ուոլկեր
1978 — Ադամանդ / Shalimar — սէր Ջոն Լոկսլի
1977 — Արքան և ստրուկը / Crossed Swords — կոմս Նորֆոլկ
1969 — Աստիճան / Staircase — Չարլս
1967 — Բժիշկ Դուլիտլը / Doctor Dolittle — բժիշկ Ջոն Դուլիտտլը
1967 — Մեղրի կճուճը / Honey Pot, The — Սեսիլ Շերիդան
1965 — Հոգեվարք և զմայլանք / Agony and the Ecstasy, The — Յուլուս II պապ
1964 — Դեղին րոլլս-րոյս/ Yellow Rolls-Royce, The — մարկիզ Ֆրինտոն
1964 — Իմ չքնաղ լեդի / My Fair Lady — պրոֆեսոր Հիգգինս
1963 — Կլեոպատրա / Cleopatra — Հուլյոս Կեսար
1962 — Երջանիկ գողերը/ Happy Thieves, The — Ջիմի Բուրն
1960 —Կեսգիշերային ժանյակ / Midnight Lace — Էնթոնի Պրեստոն
1958 — Հարկադրյալ դեբյուտանտը / Reluctant Debutante, The — Ջիմմի Բրոդբենտ
1955 —Հավատարիմ ամուսինը / Constant Husband, The — Ուիլյամ Էջերտոն
1954 — Ռիչարդ Առյուծասիրտը / King Richard and the Crusaders — Սալադին
1952 — Մահճակալ / Four Poster, The — Ջոն Էդվարդս
1948 — Միայն Ձերը / Unfaithfully Yours — Սըր Ալֆրեդ
1947 — Ուրվականն ու միսիս Մյուրը / The Ghost and Mrs. Muir — կապիտան Գրեգ
1946 — Աննան և Սիամաի թագավորը/ Anna and the King of Siam — Մոնգուկ արքա
1946 —Համատեղ ճանապարհորդություն / Journey Together —հյուր
1945 —Ուրախուրվականը / Blithe Spirit — Չարլզ
1941 — Մայոր Բարբարա / Major Barbara — Ադոլֆուս
1940 — Գիշերաին գնացքը Մյունհենում / Night Train to Munich — Գաս Բեննետտ
1938 —Միջնաբերդ / Citadel, The — բժիշկ Լուֆորդը
1938 — Լոնդոնի մայթերը / Sidewalks of London — Հարլի
1937 — Փոթորիկ բաժակի մեջ / Storm in a Teacup — Ֆրենկ Բուրդոն
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.