Ռեսիֆի (անգլ.՝ Recife), քաղաք Բրազիլիայի հյուսիս-արևելքում, Պեռնամբուկու նահանգի վարչական կենտրոնը։ 1250 հզ․ բն․ (1975)։ Կարևոր նավահանգիստ և տնտեսական կենտրոն է Ատլանտյան օվկիանոսի ափին։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան։ Կան սննդի, տեքստիլ, մեքենաշինական, ցեմենտի, քիմիական, կաշվի, կոշիկի, ծխախոտի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է 1530-ական թվականներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/b/bf/CC_BY-SA_icon_80x15.png) |
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել