![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/Les_R%25C3%25A9aux_Castle.jpg/640px-Les_R%25C3%25A9aux_Castle.jpg&w=640&q=50)
Ռեո դղյակ
From Wikipedia, the free encyclopedia
Ռեո դղյակ կամ Լե Ռեո (Les Réaux)՝ Լուարայի վերածննդի ժամանակաշրջանի դղյակներից մեկն է ։ Գտնվում է Տուրենում, Շուզե սյուր Լուար ավանում, Էնդր և Լուար դեպարտամենտ[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/76/ChateaudesReauxHaupthaus01.jpg/640px-ChateaudesReauxHaupthaus01.jpg)
Արագ փաստեր Ռեո դղյակChâteau des Réaux, Տեսակ ...
![]() Նկարագրություն | |
Տեսակ | շատո |
Վարչական միավոր | Chouzé-sur-Loire?[1] |
Երկիր | Ֆրանսիա |
Կառուցված | 15-16-րդ դարեր |
Կառուցող | Ժան Բրիստոնե |
Կայք | chateaudesreaux.fr |
![]() | |
![]() | |
![]() |
Փակել
Շուզե սյուր Լուար դղյակը (Chouzé-sur-Loire) կառուցվել է Վերածննդի դարաշրջանի շեմին, Բրիսոննե ընտանիքի կողմից, այդ ընտանիքին էր պատկանում հայտնի կարդինալ դե Սեն Մալոն[3]։ Աշխատանքը սկսել է նրա հայրը` Տուր քաղաքի քաղաքապետը, աշխատանքների մեծ մասը ավարտել է նրա թոռը[4]։
Դղյակի տերերից և բնակիչներից առավել հայտնի է հուշավիպագիր Թալեման դե Ռեոն, Հենրի 4-րդի ժամանակների պալատական կյանքի «Հետաքրքրաշարժ պատմությունների» հեղինակը[5]։ 1653 թվականին նրա խնդրանքով թագավորը դեկրետով փոխարինեց Շուզե անվանումը Լե Ռեոյի[6][7]։