Ռեյնջեր (ծրագիր)
From Wikipedia, the free encyclopedia
Ռեյնջեր ծրագիր (անգլ.՝ Ranger program), Լուսնի հետազոտույունների համար նախատեսված ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանների արձակման (1959–1965) ծրագիր։ Նախագծումով զբաղվում էր Ռեակտիվ շարժման լաբորատորիան։ Ռեյնջեր կայանը նախագծված էր այնպես, որ կատարում էր Լուսնի լուսանկարներ և ուղարկում դրանք կառավարման կենտրոն, մինչ մակերևույթի հետ բախվելը։ Մի շարք խնդիրների պատճառով առաջին վեց թռիչքները անհաջող էին։ Ծրագրի իրականացման ինչ-որ փուլում այն անվանում էին «արձակիր ու հուսա»[1]։ ԱՄՆ Կոնգրեսը սկսեց հատուկ հետաքննություն ՆԱՍԱ-ի և Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ղեկավարող գրասենյակներում «կառավարման խնդիրների» առնչությամբ[2]։ Դրանից հետո կատարված երեք թռիչքները հաջող ավարտ ունեցան։
Ռեյնջեր ծրագրի կայաները սկսել են նախագծվել 1959 թվականից, և հետագա տարիների ընթացում անցել են երեք նախագծման փուլ, որոնք անվանել են «բլոկեր»։ Ամեն բլոկու ուներ այլ կառուցվածք և համապատասխանաբար ավելի զարգացած գործիքակազմ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր իրականացնել ամեն բլոկի կայաններից մի քանի թռիչքներ, որպեսզի հաջող թռիչքի հավանականությունը մեծացվեր և ստեղծվեր այսպիսի կայանների ստղծման գիտատեխնիկական փորձ։ Ընդհանուր ծրագրի գինը բոլոր ինը կայանների համար կազմեց 170 միլիոն ԱՄՆ դոլար (1965 թվականի տվյալներով)։