Ռեզերֆորդիում
From Wikipedia, the free encyclopedia
Ռեզերֆորդիում նաև՝ Կուրչատովիում (լատին․՝ Curchatovium) ,
պարբերական համակարգի IV խմբի արհեսաականորեն ստացված ռադիոակտիվ քիմիական տարր։ Կարգահամարը 104 է։ Հայտնի են կուրչատովիումի ռադիոակտիվ 9 իզոտոպները՝ 253-261 զանգվածային թվերով։
և
(կիսաքայքայման պարբերությունները՝ 0, 1 և 4, 5 վրկ) առաջինը (1964 և 1966) հայտնաբերել են Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստուտում (Դ.Ն.Ֆլյորով, Յ.Հովհաննիսյան և ուրիշներ)՝ միջուկների ինքնաբերաբար քայքայմամբ, իսկ
և
(T½ 4, 5 և 65 վրկ) Բերկլիում (ԱՄՆ)՝ ալֆա-ճառագայթմամբ։ Կուրչատովիումը Դուբնայում սինթեզվել է միջուկների միաձուլման ռեակցիայի հաշվին՝
իզոտոպը
-ի արագացած իոններով ռմբակոծելով։ 104-րդ տարրի անվանումն առաջարկել է ակադեմիկոս Գ.Ն.Ֆլյորովը՝ ի պատիվ Կուրչատովի։ Ամերիկացի հետազոտոդներն առաջարկել են (1969) այդ տարրի իրենց անվանումը՝ ռեզերֆորդիում (նշանը՝
)։ Սակայն ամերիկացիներին չի հաջողվել գրանցել
-ի ինքնաբերաբար բաժանումը։ 1976 թվականին Դուբնայում կրկին գրանցվեց
, ըստ
(
, 4n)
միջուկային ռեակցիայի՝ Բերկլիի աշխատակցի ներկայությամբ։ Այդ աշխատանքում քննարկվեց և բացատրվեց նաև Բերկլիում կատարված փորձերի անճշտությունը։ Կուրչատովիումը առաջին «տրանսակտինոիդային» տարրն է։
-ի ատոմների էլեկտրոնային կառուցվածքը գազային ֆազում
է և նման է առաջին «տրանսլանթանոիդային» հաֆնիում տարրին
։ Դա հաստատվում է
-ի և
-ի քիմիական հատկությունների նմանությամբ։ Այսպես, կուրչատովիումի անջուր քլորիդը ցնդելիությամբ մոտ է հաֆնիումի քառաքլորիդին (գոլորշիացման ջերմաստիճանը՝ 313 °C) և քիչ ավելի ցնդող է, քան ակտինոիդային տարրերի քլորիդները (եռման ջերմաստիճանը բարձր է 1500 °C-ից)։ Օգտվելով այդ հատկություններից՝ չեխոսլովակյան գիտնական Ի. Զվարան և ուրիշներ Դուբնայում իրականացրին (1966)
-ի ատոմների քիմիական բաժանումը դրան ուղեկցող ակտինոիդային տարրերից։ Այսպիսով, հաստատվեց, որ կուրչատովիումը պատկանում է տարրերի պարբերական համակարգի IV խմբի երկրորդական ենթախմբին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b2/Rf-TableImage.svg/640px-Rf-TableImage.svg.png)