Ռեգենտություն (լատին․՝regens-ից[1], «իշխող»), վաղ մանկական տարիքի, հիվանդության, միապետի բացակայության պայմաններում պետության ղեկավարի լիազորությունների ժամանակավոր իրականացումը կոլեգիալ (ռեգենտական խորհուրդ) կամ միանձնյա (ռեգենտ) կերպով[2]։
Սվյատոսլավ I–ի բացակայության ժամանակ ռեգենտուհի է եղել իշխանուհի Օլգան։
Դմիտրի Դոնսկոյի մանկահասակության տարիներին ռեգենտ է եղել միտրոպոլիտ Ալեքսին (Բյակոնտ)
Վասիլի II Վասիլևիչի մանկահասակության տարիներին ռեգենտուհին եղել է նրա մայրը՝ Սոֆիա Վիտովտովնան։ .
Իվան IV Վասիլևիչի (ապագա Իվան Ահեղ) մանկահասակության տարիներին ռեգենտուհին եղել է նրա մայրը՝ Ելենա Գլինսկայան, ով իր ֆավորիտ իշխան Ի. Օվչինա- Տելեպնյով Օբոլենսկու հետ միասին իշխել է մինչև իր մահը (1538 թվական)։
Արքայազն Ֆյոդորի օրոք Իվան IV-ի կողմից ստեղծված ռեգենտական խորհրդի ղեկավարը եղել է Բորիս Գոդունովը։
«Յոթի հանձնաժողովը» (Սեմիբոյարշչինա) եղել է ռուսական ցար արքայազն Վլադիսլավ IV-ի կողմից հատուկ ընտրված կոլեգիալ ռեգենտ. Արքայազնը փաստացի չէր եղել Մոսկվայում և չէր թագադրվել։
Պյոտր I-ի և Իվան V-ի մանկահասակության տարիներին ռեգենտուհի է եղել Սոֆյա Ալեքսեևնան։
12-ամյա Պյոտր II-ի օրոք փաստացի ռեգենտ եղել է Մենշիկովը՝ մինչ իր աքսորը։ Պաշտոնապես օգնել է կայսրին ղեկավարել Գերագույն գաղտնի խորհուրդը այն դեպքում, երբ նա անչափահաս կամ անգործունակ չէր։
Աննա Յոհանովնան Բիրոնին նշանակել է ռեգենտ Իվան VI-ի օրոք, իսկ հետո Բիրոնի ձերբակալությունից հետո ռեգենտուհի է դառնում Իվանի մայրը՝ Աննա Լեոպոլդովնան։
Եվրոպա
Իսպանիա
Մարիա Քրիստինա Ավագ՝ դստեր՝ Իզաբելլա II-ի մանկահասակության ժամանակաշրջանում՝ 1833 թվականից մինչև 1840 թվականը։
Աննա Ավստիրացի՝ Լյուդովիկոս XIV-ի մանակահասակության ժամանակաշրջանում։ * Դուքս Ֆիլիպ II Օռլեանցի — Լյուդովիկոս XV-ի մանկահասակության ժամանակաշրջանում։
Անգլիա / Մեծ Բրիտանիա
Հիմնական հոդված՝ Լորդ-պրոտեկտոր
Հենրի VI-ի մանկահասակության ժամանակաշրջանում (1422—1430 թվականներ) Անգլիայի լորդ-պրոտեկտոր է եղել նրա հորեղբայրը՝ Գլոստերի հերցոգ Համֆրի Լանկաստերացին, իսկ Ֆրանսիայի ռեգենտը (Հարյուրամյա պատերազմի ժամանակ)՝ մյուս հորեղբայրը՝ Ջոն Լանկաստերացին, Բեդֆորդի հերցոգը։
Էդուարդ IV-ի մահից հետո նրա մանկահասակ որդի Էդուարդ V-ի օրոք (1483) Անգլիայի լորդ-պրոտեկտորը եղել է նրա հորեղբայր Ռիչարդը, Գոլստերի հերցոգը, ով շուտով փոխարինեց զարմիկին՝ թագադրվելով որպես Ռիչարդ III:
Անչափահաս արքա Էդուարդ VI-ի գահակալման օրոք (1537—1553, արքա՝ 1547 թվականից) լորդ-պրոտեկտորը սկզբում եղել է Սոմերսեթի I-ին հերցոգ, Էդուարդ Սեյմուրը, արքայի մորեղբայրը։ 1549 թվականին նրա տապալումից հետո լորդ-պրոտեկտոր պաշտոնապես չի նշանակվել։ Փաստացի ռեգենտը եղել է Ջոն Դադլին՝ Ուորիկի կոմսը (1551 թվականից՝ Նորտումբերլենդի հերցոգ)։
1811—1820 թվականներին (ռեգենտության դարաշրջան)՝ Գեորգ III արքայի խելազրկության պատճառով ռեգենտ է եղել նրա որդին, ապագա Գեորգ IV-ը։
Հունգարիա
Միկլոշ Հորթի՝ 1920—1944 թվականներին ռեգենտ Հունգարիայում, որը համարվում էր միապետություն առանց միապետի։
Ֆինլանդիա
Սվինհուֆվուդ, Պեր Էվինդ, Կարլ Գուստավ Էմիլ Մաներհայմ՝ 1918-1919 թվականներին։
Հարավսլավիա
Պավել Կարագեորգիևիչ՝ Պյոտր II-ի անչափահասության ժամանակաշրջանում՝ 1934 թվականի հոկտեմբերից մինչև 1941 թվականի մարտը
Ասիա
Իրան
Քարիմ խան՝ Շահ Իսմայիլ III-ի ռեգենտը, ղեկավարել է վերջինիս անունից՝ 1747 թվականից մինչև 1779 թվականը և Իրանի պատմության մեջ հայտնի է որպես մեկը ամենաիմաստուն ղեկավարներից։
Չինաստան
Չժոու գուն՝ ռեգենտ, ով փրկել է Չժոու արքայատոհմը՝ ճնշելով Շան արքայատոհմի վերականգնման փորձը։
Լյույ Բուվեյ —ռեգենտ, իսկ ապա՝ Ցին Շի Հուանդի առաջին մինիստր։ Կասկածվել է նրանում, որ հենց ինքն է կասր Ցին Շի Հուանդիիի հայրը (Լյույ Բուվեյը ապագա Ցին Շի Հուանդիին հարճ է նվիրել, ով նրա համար ժառանգ է ծնել, և չար լեզուները հետագայում, շատ տարիներ անց պնդում էին, որ հարճը արդեն իսկ հղի է եղել նրանից)։
Այրի կայսրուհի Լյույ-հոու՝ գահ բարձրանալուց առաջ այրի կայսրուհի Ցի Սին (երկու հազար տարի անց) համարվել է բռնատիրության խորհրդանիշ։ Ի տարբերություն Ցի Սիի, ում կառավարումը ավարտվել է Չինական կայսրության կործանմամբ, Լյույ-հոուի օրոք, չնայած նրա դաժանությանը, նրա ղեկավարման տարիները բարենպաստ էին՝ երկրում զարգանում էր հողագործությունը, իսկ բնակչությունը բարեկեցիկ էր ապրում։
Կան Սի — Կայսր, ով իշխանության է եկել իր ռեգենտի տապալմամբ
Սանգգոտու (en:Songgotu) Կանսիի հորեղբայրը, ով իշխանության է եկել ռեգենտության խորհրդի տապալմամբ, փաստացի 9 տարի՝ մինչև վտարվելը, ղեկավարել է Կանսիի անունից, պաշտոնապես համարվել է առաջին մինիստր, պատանի Կանսիի օրոք գործնականում կատարել է ռեգենտի գործառույթներ։
Այրի կայսրուհի Ցի Սի՝ չինական պատմության մեջ ամենահայտնի ռեգենտը, ով ղեկավարել է մեծ թվով երիտասարդ կայսրերի գահակալությունների տարիներին (և կասկածվել է նրանց դավադրական սպանությունների մեջ)։ Պու Ի կայսրը միակն էր, ով դիմացավ Ցի Սիին՝ միաժամանակ դառնալով չինական կայսրության վերջին կայսրը։
Ճապոնիա
Հիմնական հոդված՝ Սեսսյո
Արքայազն-ռեգենտ Սյոտոկու՝ կարևոր դեր է խաղացել Ճապոնիայում բուդդայականության տարածման գործում, ինչպես նաև երկիրը Յամատոյից վերանվանել է Ճապոնիա և անցկացրել է մի շարք կարևոր բարեփոխումներ ՝այդ թվում ճապոնական առաջին սահմանադրության ստեղծումը։
Ֆուդձիվարայի տուն՝ մանկահասակ կայսրերի անունից դարերով ղեկավարող տոհմ (մինչ սամուրայների՝ իշխանության գալը)։
Հոդձյո տուն՝ մանկահասակ սյոգունների, մանկահասակ կամ մարիոնետ կայսրերի անունից դարերով ղեկավարող տոհմ (մարիոնետը իշխում է մարիոնետի միջոցով)։
Harper, Douglas. "regency". Online Etymology Dictionary. Retrieved 2014-08-18. "early 15c., "government by regents, " from Medieval Latin regentia, from Latin regens (see regent). Notable instances were: France 1715-1723 (under Philip, Duke of Orleans), Britain 1811-1820 (under George, Prince of Wales, Prince Regent)..."
Harper, Douglas. "regent". Online Etymology Dictionary. Retrieved 2014-08-18. ""one who rules during the minority or absence of a sovereign, " c.1400, from the adjective (now archaic, attested in English late 14c.), from Old French regent and directly from Medieval Latin regentem (nominative regens), from Latin regens "ruler, governor, " noun use of present participle of regere "to rule, direct"..."