պորտուգալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռաֆա Սիլվա (պորտ.՝ Rafa Silva, մայիսի 17, 1993[1], Forte da Casa, Póvoa de Santa Iria e Forte da Casa, Վիլա Ֆրանկա դի Շիրա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Rafael Alexandre Fernandes Ferreira da Silva | ||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 17, 1993[1] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Forte da Casa, Póvoa de Santa Iria e Forte da Casa, Վիլա Ֆրանկա դի Շիրա | ||
Հասակ | 170 սմ | ||
Քաշ | 63 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բենֆիկա | ||
Համար | 27 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2003 | Պովոենսի | ||
2003-2011 | Ալվերկա | ||
2011-2012 | Ֆեյրենսե | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2013 | Ֆեյրենսե | 41 | (10) |
2013-2016 | Բրագա | 88 | (13) |
2014 | Բրագա B | 1 | (0) |
2016-ներկա | Բենֆիկա | 41 | (5) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 | Պորտուգալիա Մ20 | 2 | (0) |
2013-2015 | Պորտուգալիա Մ21 | 13 | (3) |
2014-ներկա | Պորտուգալիա | 10 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Սիլվան սկսել է Ֆեյրենսեում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի հուլիսի 29-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Պենաֆիելի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 23-ին՝ Պենաֆիելի դեմ խաղում[5]։ 2013 թվականի ապրիլի 28-ին նա դուբլ ձևակերպեց Ֆրեամունդեի դեմ խաղում[6]։ Իր առաջին մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
2013 թվականի հունիսին Սիլվան 5 տարվա պայմանագիր կնքեց Բրագայի հետ[7]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 10-ին՝ դուբլ ձևակերպելով Պորտուգալիայի գավաթի Օլյանենսիի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը Պորտուգալիայի առաջնությունում Սիլվան խփեց նոյեմբերի 29-ին՝ կրկին Օլյանենսիի դեմ խաղում[10][11]։ 2014 թվականի հունվարի 10-ին նա 2 գոլային փոխանցոմ տվեց Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[12]։ Փետրվարի 9-ին՝ Ժիլ Վիսենտեի դեմ խաղում պորտուգալացին դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բրագային հաղթել 4-1 հաշվով[13]։ Իր առաջին մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[14]։
2014 թվականի նոյեմբերի 29-ին՝ Պենաֆիելի դեմ խաղում Սիլվան դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 6-1 հաշվով[15]։ Դեկտեմբերի 22-ին պորտուգալացին գոլ խփեց Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[16]։ 2015 թվականի մայիսի 31-ին նա գոլի հեղինակ դարձավ Պորտուգալիայի գավաթի եզրափակչում՝ Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում, սակայն հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով, և Բրագան պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[17][18]։ 2014-15 մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[19]։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Սիլվան անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի Սլովան Լիբերեցի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ և հաղթանակ պարգևելով Բրագային[20][21]։ Հոկտեմբերի 31-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[22]։ 2016 թվականի ապրիլի 29-ին Սիլվան դուբլ ձևակերպեց Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[23]։ Մայիսի 22-ին նա խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Պորտուի դեմ խաղում[24]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[25]։ 2015-16 մրցաշրջանում Սիլվան դարձավ 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 50 խաղերում[26]։
2016 թվականի սեպտեմբերի 1-ին Սիլվան 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բենֆիկա[27][28]։ Ակումբը նրա հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[29]՝ սահմանելով 60 միլիոն եվրո հրաժարագին[30]։ Իր դեբյուտը Բենֆիկայի կազմում նշեց սեպտեմբերի 9-ին՝ Արոկայի դեմ խաղում[31]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց նոյեմբերի 23-ին՝ փոխարինելով Ֆրանկո Սերվիին Բեշիկթաշի դեմ խաղում[32]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հունվարի 22-ին՝ Տոնդելայի դեմ խաղում[33]։ Մայիսի 28-ին պորտուգալացին փոխարինեց Ֆրանկո Սերվիին Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[34]՝ օգնելով Բենֆիկային հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը։ Իր առաջին մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 21 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[35]։
Սիլվան ներկայացրել է Պորտուգալիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Մ21 հավաքականի կազմում նա մասնակցեց 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[36], իսկ Պորտուգալիան մրցաշարի եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Շվեդիային[37][38]։
Իր դեբյուտը Պորտուգալիայի ազգային հավաքականում Սիլվան նշեց 2014 թվականի մարտի 5-ին՝ Կամերունի դեմ ընկերական խաղում[39][40]։ 2014 թվականին նա մասնակցեց աշխարհի առաջնությանը[41][42], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[43], իսկ Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից[44][45]։ 2016 թվականի հունիսին Սիլվան ընդգրկվեց Պորտուգալիայի՝ Եվրոպայի առաջնության համար վերջնական կազմում[46][47]։ Առաջնությունում նա անցկացրեց միայն 1 րոպե՝ խաղադաշտ դուրս գալով Ավստրիայի դեմ խաղում[48][49], իսկ Պորտուգալիան հաղթեց գավաթը[50][51]՝ եզրափակչում պարտության մատնելով Ֆրանսիային[52][53]։
2018 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[54]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ֆեյրենսե | 2012–13 | Սեգունդա Լիգա | 41 | 10 | 2 | 1 | — | 4 | 0 | 47 | 11 | |
Բրագա | 2013–14 | Պրիմեյրա Լիգա | 23 | 3 | 5 | 4 | 0 | 0 | 4 | 2 | 32 | 9 |
2014–15 | 34 | 2 | 6 | 3 | 0 | 0 | 3 | 0 | 43 | 5 | ||
2015–16 | 30 | 8 | 5 | 0 | 12 | 3 | 3 | 1 | 50 | 12 | ||
2016–17 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 88 | 13 | 16 | 7 | 12 | 3 | 11 | 3 | 127 | 26 | ||
Բենֆիկա | 2016–17 | Պրիմեյրա Լիգա | 20 | 2 | 4 | 0 | 3 | 0 | 4 | 0 | 31 | 2 |
2017–18 | 20 | 3 | 2 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 25 | 3 | ||
2018–19 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 41 | 5 | 6 | 0 | 4 | 0 | 6 | 0 | 57 | 5 | ||
Կարիերայի ընդհանուր | 170 | 25 | 24 | 8 | 16 | 3 | 21 | 3 | 231 | 42 |
2018 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[54]
Պորտուգալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 3 | 0 |
2015 | 2 | 0 |
2016 | 5 | 0 |
Ընդհանուր | 10 | 0 |
Բրագա
Բենֆիկա
Պորտուգալիա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.