իսպանացի ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Ռաֆայել Մոնեո Վալյես (անգլ.՝ José Rafael Moneo Vallés, մայիսի 9, 1937[1][2][3][…], Տուդելա, Նավառա, Իսպանիա[4]), իսպանացի ճարտարապետ։ Արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի։
Ռաֆայել Մոնեո իսպ.՝ José Rafael Moneo Vallés | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1937[1][2][3][…] (87 տարեկան) |
Ծննդավայր | Տուդելա, Նավառա, Իսպանիա[4] |
Կրթություն | Մադրիդի պոլիտեխնիկական համալսարան, Real Academia de España en Roma? և Մադրիդի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Polytechnic University of Catalonia? և Մադրիդի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Bankinter building?[5], Kursaal convention centre? և L'Auditori? |
Պարգևներ | |
Անդամություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Royal Academy of Engineering of Spain?, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Académie d'architecture?[11], Royal Galician Academy of Fine Arts? և Սուրբ Ղուկասի ակադեմիա[12] |
Rafael Moneo Վիքիպահեստում |
Ծնվել է Իսպանիայի Տուդելա քաղաքում։ Սովորել է Մադրիդի տեխնիկական համալսարանում, որտեղ 1961 թվականին ստացել է ճարտարապետի կոչում։ Նախագծել է Մասաչուսեթսի Վելեսլի քոլեջի թանգարանի և Հյուսթոնի գեղարվեստի թանգարանի շենքերը։ Նրա նախագծով է կառուցվել նաև Ռոդ Այլենդի Դիզայնի դպրոցի շենքը[13]։ 2010 թվականին բացվել է Կոլումբիայի համալսարանի` Մոնեոյի նախագծով կառուցված մասնաշենքը։ Ճարտարապետի վերջին աշխատանքը Փրինսթոնի համալսարանի` Նյարդաբանության ինստիտուտի շենքն է, որ բացվել է 2013 թվականի դեկտեմբերին։ 2012 թվականին Մոնեոն ստացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակ։ Ժյուրիի կարծիքով Մոնեոն ունիվերսալ բնույթի ճարտարապետ է, որի աշխատանքները հարստացնում են քաղաքային տարածությունները այնպիսի գործերով, որոնք բծախնդիր են ու հանդարտ։ Լինելով արհեստավարժ` նա ամեն մի նախագծի վրա իր հետքն է թողնում` համադրելով գեղագիտական ու ֆունկցիոնալ գործառույթները հատկապես ընդարձակ տարածություններում[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.