From Wikipedia, the free encyclopedia
Ռաֆայել Լեան (պորտ.՝ Rafael Leão, հունիսի 10, 1999[1], Ալմադա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Rafael Alexandre Conceição Leão | ||
Քաղաքացիությունը |
Պորտուգալիա Անգոլա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 10, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալմադա | ||
Հասակ | 188 սմ | ||
Քաշ | 81 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Միլան | ||
Համար | 17 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2007 | Ամորա | ||
2007-2008 | Ֆուտ 21 | ||
2008-2017 | Սպորտինգ Լիսաբոն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017 | Սպորտինգ Լիսաբոն B | 12 | (7) |
2018 | Սպորտինգ Լիսաբոն | 3 | (1) |
2018-2019 | Լիլ | 24 | (8) |
2019-ներկա | Միլան | 84 | (20) |
Ազգային հավաքական‡ | |||
2015 | Պորտուգալիա Մ16 | 10 | (2) |
2015-2016 | Պորտուգալիա Մ17 | 11 | (4) |
2016-2017 | Պորտուգալիա Մ19 | 17 | (5) |
2017-2019 | Պորտուգալիա Մ20 | 8 | (2) |
2017-ներկա | Պորտուգալիա Մ21 | 5 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լեանը Սպորտինգ Լիսաբոնի ակադեմիայի սան է։ Առաջին հանդիպումը Սպորտինգի երկրորդ թիմի կազմում անցկացրեց 2017 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինման Բրագա B-ի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 89-րդ րոպեին[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հոկտեմբերի 12-ին՝ փոխարինման մտնելով Պորտուգալիայի գավաթի Օլեյրենսեի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[5]։ Առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 11-ին՝ Ֆեյրենսեի դեմ խաղում[6][7]։ Իր դեբյուտը եվրոպական մրցաշարերում նշեց փետրվարի 22-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Աստանայի դեմ խաղում[8]։ Առաջին գոլը Պորտուգալիայի առաջնությունում խփեց մարտի 2-ին՝ Պորտուի դեմ խաղում[9][10]։ Սպորտինգ Լիսաբոնի կազմում Լեանը անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի օգոստոսի 8-ին Լեանը ազատ գործակալի կարգավիճակով միացավ Լիլին՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[11][12][13][14]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց սեպտեմբերի 30-ին՝ փոխարինելով Լոիկ Ռեմիին Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 27-ին՝ Կանի դեմ խաղում[16][17]։ Դեկտեմբերի 16-ին Լեանը գոլի հեղինակ դարձավ Նիմ Օլիմպիկի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[18]։ Դեկտեմբերի 22-ին պորտուգալացին գոլ խփեց Թուլուզի դեմ խաղում, սակայն Լիլը պարտվեց 2-1 հաշվով[19]։ 2019 թվականի փետրվարի 1-ին Լեանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիսի դեմ խաղում[20]։ Մարտի 31-ին նա գոլ խփեց Նանտի դեմ խաղում[21]։ Լիլի կազմում Լեանը անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[22]։
2019 թվականի օգոստոսի 1-ին Լեանը 5 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[23][24][25]։ Ակումբը նրա համար վճարեց 35 միլիոն եվրո[26][27][28]։
Լեանը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում[29]։ Պորտուգալիան հաղթեց մրցաշարը[30]՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Իսպանիային[31]։ 2017 թվականի հուլիսին Լեանը մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը` խաղադաշտ դուրս գալով բոլոր 5 հանդիպումներում և դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ[32]։ Պորտուգալիան հասավ մրցաշարի եզրափակիչ[33], որտեղ 1-2 հաշվով պարտվեց Անգլիային[34]։ 2019 թվականի մայիսին Լեանը Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[35][36]՝ անցկացնելով 3 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով Հարավային Աֆրիկայի դեմ խաղում[37][38], իսկ Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից[39][40]։
2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[41]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպորտինգ Լիսաբոն B | 2016–17 | Սեգունդա Լիգա | 1 | 1 | — | 1 | 1 | |||||
2017–18 | 11 | 6 | 11 | 6 | ||||||||
Ընդհանուր | 12 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 7 | ||
Սպորտինգ Լիսաբոն | 2017–18 | Պրիմեյրա Լիգա | 3 | 1 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 5 | 2 |
Լիլ | 2018–19 | Լիգա 1 | 24 | 8 | 2 | 0 | — | 0 | 0 | 26 | 8 | |
Միլան | 2019–20 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 39 | 16 | 3 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 43 | 17 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.