Ռասպուտիցա
From Wikipedia, the free encyclopedia
Ռասպուտիցա, ժամանակաշրջան, երբ գրունտային ճանապարհները դառնում են անանցանելի կամ դժվարանցանելի։ Տերմինը մեծ մասամբ տարածված է Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում։ Գոյություն ունի աշնանային (մոտավորապես հոկտեմբերի կեսից մինչև նոյեմբերի վերջ) և գարնանային (մարտի կեսից մինչև ապրիլի վերջ) ռասպուտիցա։ Առաջինն առաջանում է անձրևների, իսկ երկրորդը` ձյան հալման հետևանքով։ Ռասպուտիցան առավել արտահայտված է լինում ճահճային տարածքում։ Ռասպուտիցան մի քանի անգամ «փրկել է» Ռուսաստանը պատերազմների ժամանակ։ Ռուսիայի վրա մոնղոլների արշավանքների ժամանակ թաթար-մոնղոնլների զորքը չի հասել Նովգորոդ գարնանային ռասպուտիցայի պատճառով։ Ռասպուտիցան մեծ խոչընդոտ է եղել Նապոլեոնի զորքերի համար 1812 թվականի հայրենական պատերազմի ժամանակ։ Այն մեծապես ազդել է բանակի տեղաշարժման արագության վրա[1][2]։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռասպուտիցան օգնել է հաղթել Մոսկվայի ճակատամարտը[3]։ Գերմանացիների տեխնիկան ջարդվում էր, մեծապես նվազում էր զորքերի շարժունակությունը։ Ֆինլանդիայում գոյություն ունի նմանատիպ երևույթ, որը կոչվում է «rospuutto»: Ֆինլանդիայի չասֆալտապատված ճանապարհների մեծ մասը ռասպուտիցայի ժամանակ առհասարակ անօգտագործելի են։ Ֆիննական ռասպուտիցան հիմնականում տեղի է ունենում գարնանը, երբ ձյունը հալվում է, և գարնանային անձրևներ են տեղում։ Արևմտյան պատմագրության մեջ մտել է rasputíts տերմինը, որը նշանակում է Ռուսաստանում ռազմական գործողություններին խանգարող ամպրոպային անձրևների շրջան։