Ռասել Ուեսթբրուք
From Wikipedia, the free encyclopedia
Ռասել Ուեսթբրուք III (անգլ.՝ Russell Westbrook III, նոյեմբերի 12, 1988(1988-11-12)[2][3], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][2]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Վաշինգտոն Վիզարդս» ակումբում։
Ռասել Ուեսթբրուք Russell Westbrook | |||||
Ակումբ | Վաշինգտոն Վիզարդս | ||||
---|---|---|---|---|---|
Դիրքը | Խաղարկող | ||||
Համար | № 4 | ||||
Ի ծնե տրված անունը | Ռասել Ուեսթբրուք III Russell Westbrook III | ||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 12, 1988 (35 տարեկան) | ||||
Ծննդավայր | Լոնգ Բիչ, Կալիֆորնիա ԱՄՆ | ||||
Ազգություն | Ամերիկացի | ||||
Հասակ | 1,91 մ | ||||
Քաշ | 79 կգ | ||||
Դպրոց | Լուզինգեր | ||||
համալսարան | ԼԱԿՀ (2006–2008) | ||||
Դրաֆթի տարի | 2008 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Սիեթլ Սուպերսոնիքս | ||||
Կարիերայի պատմություն | |||||
Օկլահոմա սիթի Թանդեր (2008–2019) Հյուստոն Ռոքեթս (2019–2020) Վաշինգտոն Վիզարդս (2020-այժմ) | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
|
Դպրոցական կարիերան անցկացրել է Լուզինգերի ավագ դպրոցի հավաքականում։ Համալսարանային առաջնությունում (NCAA) երկու ուսումնական տարի ներկայացրել է Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանը (UCLA), որից հետո մուտք է գործել 2008 թ.-ի NBA դրաֆթ՝ ընտրվելով չորրոդը ներկայումս լուծարված «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբի կողմից։
Դրաֆթից վեց օր հրավիրվել է ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքական, որի կազմում երկու անգամ նվաճել է ոսկե մեդալ՝ Լոնդոնի օլիմպիական խաղերում և ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում։