Գրիմ եղբայրների հեքիաթներից From Wikipedia, the free encyclopedia
Ռապունցել (գերմ.՝ Rapunzel), հեքիաթ շատ երկար մազեր ունեցող աղջկա մասին, որը բանտարկվել էր բարձր աշտարակում։ Հեքիաթի հեղինակը Գրիմ եղբայրներն են։ Աարնե-Թոմփսոնի ժողովրդական հեքիաթների դասակարգման մեջ այս սյուժեն ունի 310 համարը. «Աղջիկը աշտարակում»[1]։
Ռապունցել գերմ.՝ Rapunzel | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Գրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Հրատարակվել է | 1812 |
Rapunzel |
Մի զույգ ապրում էր կախարդուհու հարևանությամբ։ Մի անգամ հղի կինը տեսնում է, որ հարևանուհու մոտ աճում է ռապունցել զանգակը և խնդրում է ամուսնուն գտնել դրանից իր համար։ Ամուսինը որոշում է տերևներ գողանալ կնոջ համար, սակայն կախարդուհին բռնում է նրան և թույլ է տալիս իր մոտից ռապունցելը վերցնել առաջնեկին իրենց տալու փոխարեն։ Երբ դուստրը ծնվում է, կախարդուհին վերցնում է երեխային, դառնում նրա խորթ մայրը և անվանում նրան Ռապունցել։
Երբ Ռապունցելը դառնում է տասներկու տարեկան, խորթ մայրը բանտարկում է նրան անտառում գտնվող մի աշտարակում։ Աշտարակը չուներ դռներ, միայն մի պատուհան ամենավերևում և դստերը հասնելու համար կախարդուհին կանչում էր.
Ռապունցե՜լ, Ռապունցե՜լ, արթնացի՜ր,
Իջեցրու՜ քո հյուսերը ներքև։
Երբ Ռապունցելը նետում էր իր երկար ոսկեգույն մազերը ներքև, կախարդուհին դրանցով բարձրանում էր վերև։ Մի անգամ ինչ-որ արքայազն հայտնաբերում է աշտարակը, բարձրանում է աղջկա մոտ և առաջարկում է նրան դառնալ իր կինը[նշում. 1]։ Ռապունցելը համաձայնում է, սակայն նրա խորթ մայրը, իմանալով այդ մասին, կտրում է նրա հյուսը և աշտարակից վտարում է անտառ, իսկ արքայազնին կուրացնում է։ Սակայն անտառով թափառող կույր արքայազնը պատահմամբ հանդիպում է իր և Ռապունցելի երեխաներին։ Այդպես սիրահարները կրկին հանդիպում են։ Ռապունցելի արցունքները վերադարձնում են արքայազնին տեսողությունը, և նա կնոջն ու երեխաներին տանում է իր թագավորություն։
Վլադիմիր Պրոպն իր «Կախարդական հեքիաթի պատմական արմատներ» (1949) մենագրության մեջ ցույց է տալիս հեքիաթի այնպիսի մոտիվներ, ինչպիսիք են. հերոսուհու տեղաշարժվելը աշտարակում (հողին դիպչելու և մարդկանց հետ տեսնվելու արգելք) անուղղակիորեն տանում է առաջնորդների և արքաների աստվածացման փորձառությանը ինչպես նրանց բնական ուժերից, այնպես էլ հասարակությունից տարանջատվելու միջոցով. առավել ուղղակի՝ կանանց առանձնացումը դաշտանի ժամանակ։ Վերջինիս հետ կապված տաբուին է վերաբերում նաև մազերը կտրելու արգելքը, որը ուղղակիորեն չի ասվում հեքիաթում, սակայն նկատի ունեն։ Ռապունցելին բանտարկում են 12 տարեկան հասակում. Վ. Պրոպը նշում է, որ դա է դաշտանային առաջին ցիկլի տարիքը։ Սեռական հասունությունից հետո հաջորդում է ամուսնությունը, ինչն էլ տեղի է ունենում հեքիաթում[2]։
Թոլքինի արվեստի հետազոտող Թոմ Շիփին (անգլ.՝ Tom Shippey) ցույց է տալիս, որ Լյութիենի կերպարի վրա ազդեցություն է ունեցել այդ թվում նաև «Ռապունցելը»։ Լյութիենը ևս բանտարկված է եղել աշտարակում, նրա մազերը բավական երկար էին, որպեսզի նա ծածկվեր դրանոց, ինչպես վերարկուով։ Այն, որ Լյութիենի մազերը սև էին, այլ ոչ ոսկեգույն, կենսագրական տարր է, որը վերաբերում է գրողի կնոջը՝ Էդիթ Թոլքինին[3]։
Հոգեբուժական «Ռապունցելի սինդրոմ» տերմինը (E. D. Vaughan, J. L. Sawyers, H. W. Scott, 1968) նշանակում է աղիքների խցանում, որը տեղի ունենում հոգեբանական որոշ խանգարումների դեպքում երեխաների՝ սեփական մազերը կուլ տալու հետևանքով, ինչի պատճառով աղիքներում ձևավորվում են տրիխոբեզոարներ։ Եզրույթը մտցվել է՝ Գրիմ եղբայրների հղմամբ, սակայն Ռապունցելին հիշատակել են որպես տղայի[4][5]։
Հոգեբան Դոնալդ Քալշեդի (անգլ.՝ Donald Kalsched) «Վնասվածքի ներքին աշխարհ. անձնական ոգու արքեպտիկ պաշտպանություններ» գրքում մի գլուխը կոչվում է «Ռապունցելը և ինքնապահպանման համակարգը», որտեղ հեքիաթը մանրամասնորեն բացատրվում է որպես համեմատություն հիվանդների իրավիճակի գնահատման համար, ովքեր մանուկ տարիներին ուժեղ ցնցում են ապրել և դրա հետևանքով աշխարհից մեկուսացել են[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.