From Wikipedia, the free encyclopedia
Ռայմոնդա դե Լարոշ (ֆր.՝ Raymonde de Laroche, իսկական անունը Էլիզա Լեոնտինա Դերոշ ֆր.՝ Élisa Léontine Deroche, օգոստոսի 22, 1882[1], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - հուլիսի 18, 1919[1], Լը Կրոտուա), ֆրանսիացի կին օդաչու, Ռայմոնդա դե Լարոշն ու Թերեզա Պելտերը համարվում են առաջին կանայք, որոնք օդից ծանր թռչող ապարատով օդ են բարձրացել։
Ռայմոնդա դե Լարոշ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1882[1] |
Ծննդավայր | Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | հուլիսի 18, 1919[1] (36 տարեկան) |
Մահվան վայր | Լը Կրոտուա |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Laroche |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | օդաչու |
Ամուսին | Jacques Vial? |
Պարգևներ և մրցանակներ | |
Raymonde de Laroche Վիքիպահեստում |
Էլիզա Լեոնտինա Դերոշը ծնվել է Փարիզում՝ ջրմուղագործ-փականագործի ընտանիքում։ Դառնալով դերասանուհի՝ նա իր անունը փոխում է «Բարոնուհի» Ռայմոնդա դե Լարոշ «ազնվական» բեմական կեղծանվան[2]։
Մի քանի անգամ օդապարիկով թռչելուց հետո նա Շալոն ան Շամպայն քաղաքում ծանոթանում է օդածու Շառլ Վուազենի հետ և 1909 թվականի հոկտեմբերի 22-ին նա Շառլի օդանավով ինքնուրույն օդ է բարձրանում։ Կա վարկած, որ Շառլը թույլատրել է Ռայմոնդային օդանավը վարել միայն գետնին, սակայն Ռայմոնդան չի ենթարկվել նրան և մի քանի հարյուր մետր օդ է բարձրացել[3]։
1910 թվականի մարտի 8-ին՝ Հելիոպոլիսում տեղի ունեցած մրցումների շրջանակներում (փետրվարի 6-10, 1910 թվական), Ֆրանսիայի Աերոակումբը Ռայմոնդա դե Լարոշին հանձնել է № 36 օդաչուի վկայական և պաշտոնապես ստանձնել Ֆրանսիայի առաջին կին օդաչուի տիտղոսը։
Մի քանի շաբաթ անց նա բախվել է թռիչքի ժամանակ իր առաջին միջադեպին․ 1910 թվականի հուլիսի 8-ին նրա օդանավաը բախվել է ծառին և կատարել կոշտ վայրէջք։ Միջադեպի արդյունքում նա ուղեղի ցնցում և անրակի կոտրվածք է ստացել։
Երկու տարի բուժվելուց հետո՝ 1912 թվականի սեպտեմբերի 26-ին նա նորից է վթարի ենթարկվել՝ այս անգամ ավտոմեքենայով։ Վթարի հետևանքով մահացել է Շառլ Վուազենը։
1910 և 1913-1914 թվականներին Ռայմոնդան «թռչող կրկեսի» հետ շրջագայել է Եվրոպա, ելույթներ ունեցել Կահիրեում և Սանկտ-Պետերբուրգում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ կանանց պաշտոնապես արգելված էր թռիչքները, նա որպես վարորդ ծառայության է անցել ֆրանսիական բանակում։
1919 թվականին դը Լարոշը սահմանել է թռիչքի բարձրության և հեռավորության երկու կանացի համաշխարհային ռեկորդ։ 1919 թվականի հուլիսի 18-ին դը Լարոշն ու երկտեղանի օդանավի օդաչուն մահացել են ավիավթարից՝ Կրոտաուի օդանավակայանում (Le Crotoy), երբ փորձել է քննություն հանձնել պրոֆեսիոնալ թռիչքների թույլտվություն ստանալու համար։ Թերթերի առաջին լուրերը հաստատել են, որ դը Լարոշն անձամբ է ղեկավարել օդանավը, հետագայում հստակեցվել է, որ նա թռչել է որպես ուղևոր։ Հուղարկավորվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը[4]։
Նրա հուշարձանը կանգնցվել է Փարիզի Լե Բուրժե միջազգային օդանավակայանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.