Ռայխստագի վրա դրոշ բարձրացնելը
Եվգենի Խալդեյի լուսանկար / From Wikipedia, the free encyclopedia
«Ռայխստագի վրա դրոշ բարձրացնելը» (այլ աղբյուրներում՝ «Կարմիր դրոշը Ռայխստագի վրա»), Եվգենի Խալդեյի կողմից ստեղծված պատմական լուսանկարների շարք, որտեղ պատկերված է, թե ինչպես են խորհրդային զինվորները ԽՍՀՄ դրոշը բարձրացնում Ֆաշիստական Գերմանիայի խորհրդարանի՝ Ռայխստագի կիսաքանդ տանիքին։ Լուսանկարները լայն օգտագործում են գտել Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակը լուսաբանելու համար։ Այս շարքի լուսանկարները նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենատարածված լուսանկարներից են[1]։
Արագ փաստեր Ռայխստագի վրա դրոշ բարձրացնելը, տեսակ ...
![]() | |
տեսակ | Լուսանկար |
նկարիչ | Եվգենի Խալդեյ |
տարի | մայիսի 2, 1945 |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | ֆոտոլրագրություն և ռազմական լուսանկար |
ներշնչված է | Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը |
Ծանոթագրություններ | |
![]() |
Փակել