բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Ռամի, Չինեղինջ, եղինջազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Խոտաբույսեր կամ կիսաթփեր են։ Հայտնի է մոտ 100 տեսակ, առավելապես աճում են արևադարձային կլիմայի պայմաններում։ Թելի համար մշակվում է մեկ տեսակ։ Ռամի կամ Չինական եղինջը, խոտանման, կոճղարմատավոր բույս է, 2—3-ի(երբեմն 4 մ) բարձրությամբ, կանգուն, չճյուղավորված ցողուններով։ Տերևները խոշոր են, կլորավուն-ձվաձև, սուր, ատամնավոր եզրերով։ Ծաղիկները մանր են, բաժանասեռ՝ հավաքված բազմածաղիկ ծաղկաբույլերում (խոնարհված հուրան)։ Պտուղը շատ մանր սերմիկ է։ 100 պտղի կշիռը 0,14 գ է։ Ռամին խոնավասեր բույս է, պահանջում է բերրի հողեր։ Հայրենիքը Չինաստանն է։ Մշակվում է նաև Ճապոնիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Կորեայում, Եգիպտոսում։ ՍՍՀՄ-ում տարածված չէ։ Ռամի թելը աչքի է ընկնում ամրությամբ, առաձգականությամբ, փայլով են։ Օգտագործվում է տեքստիլ և կոշիկի արդյունաբերության մեջ, ձկնորսական ցանցերի, գործվածքների, ինչպես նաև բարձրորակ թղթի արտադրության համար։ Այն աշխարհում լավագույն թելատու բույսերից մեկն է։ Նրան անվանում են նաև չինական եղինջ։ Ռամին նման է մեր սովորական եղինջին։ Գոյություն ունեն ռամու մի քանի տասնյակ տեսակներ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.