From Wikipedia, the free encyclopedia
Ռամզես I մ.թ.ա. 13-րդ դար, Avaris, Շարկիա, Եգիպտոս - մոտ մ. թ. ա. 1290, անհայտ Հին Եգիպտոսի փարավոն, XIX արքայատոհմի հիմնադիր։ Նրա կառավարման տարիները հստակ չեն նշվում՝ մոտավորապես մ․թ․ա․ 1292—1290[1] կամ մ․թ․ա․ 1295—1294 թվականներ[2]։
Հին Եգիպտոսի Փարավոն | |||||||||||||||||||||||||||||||||
|
Պարամեսուն (ծննդյան պահին տրված անունը) ծագել է զինվորականի ընտանիքից, որոնք ծագումով Նեղոսի դելտայի դելտայի շրջանից էին՝ նախկին հիքսոսների մայրաքաղաք Ավարիսի մոտակայքում։ Պարամեսուն ջոկատի հրամանատարի որդի էր, զինվորական Խաեմուասայի զարմիկը, որն ամուսնացած էր Թամուաջեսի հետ[3]։ Վերջինս Ամոնի պաշտամունքի և թագավորի որդու՝ Կուշայի հարեմում էր աշխատում|Huy (Viceroy of Kush)՝ բարձր պաշտոն զբաղեցնելով[3]։ Այսպիսի բարեկամական կապերը բացահայտում են, որ Պարամեսուի ընտանիքը բարձր դիրք էր զբաղեցնում։ Նա նաև նախկին փարավոնի՝ Հորեմհեբի ֆավորիտն էր (նա նույնպես սերել է զինվորականի ընտանիքից), նա զբաղեցրել է վեզիրի և գերագույն քուրմի՝ Սեթի պաշտոնը[4], «եգիպտոսի բոլոր ձիերի տերը, ամրոցների պարետ, Նեղոսի մուտքի հսկիչ, Նորին Մեծության կառավարիչ, բոլոր այլ երկրներում փարավոնի դեսպանորդ, թագավորական դպիր, զորավար և Երկրի Ոգիների Աստծո քուրմ»։
Հայտնի չէ Հորեմհեբից Պարամեսուին իշխանությունն անցնելու պատճառները։ Ենթադրաբար վճռորոշ դեր է խաղացել Հորեմհեբի հովանավորչությունը, որը գահի ժառանգ չի ունեցել և առաջ է քաշել իր զինվորական դաշնակցին։
Պարամեսի թագադրումը, որն ընդունել է Ռամզես անվանումը և «Հորեմհեբի արքայական որդի» տիտղոսը տեղի է ունեցել Հորեմհեբի մահից հետո, ինչի մասին վկայում է Ռամզես I սարկոֆագի վրա եղած գրությունը։ Նրա որդի Սեթ I «Եգիպտոսում ստեղծված ոչ հասարակ հանգամանքները» ներկայացրել է հորը՝ իշխանության գալուց առաջ[5]։ Ռամզեսի հռչակումը որպես Ամոնի քրմերի օրինական ղեկավար գրված է Կարնակյան տաճարի քանդակազարդ սյան վրա։
Ռամզեսը փորձառու ռազմիկ էր և լավ կազմակերպիչ։ Ամարնյան ճգնաժամից հետո նրա օրոք սկսվել է ավանդական եգիպտական պետականության և մշակույթի վերածնունդը։
Ըստ եգիպտացի պատմիչ Մանեթոնի՝ Ռամզես I-ը կառավարել է 16 ամիս, ինչի մասին վկայում է լուվրյան կոթողը (Louvre C57), փաստաթղթավորված է ապրանքների և քրմերի առաքում դեպի Պտախա և Բուխեն տաճարներ՝ հետևյալ տարեթվերով․ 2 տարի, 2 ամիս պերետ եղանակ, օր 20[6]։
Նա վերակազմավորել է բանակը։ Որպեսզի զորքն ավելի շարժուն լինի և կարողանա ավելի լավ հարձակվել, բանակը բաժանվել է երեք զորային միավորման, որտեղ առկա էին մարտակառքեր։ Ստեղծվել է նաև հատուկ զորախումբ՝ փարավոնի անվտանգությունն ապահովելու համար։ Ավելացել է վարձկանների քանակը, որոնց վերցնում էին հարևան ցեղախմբերից։
Ռամզես I-ը իր թագավորության երկրորդ տարում արշավ է ձեռնարկել դեպի Նուբիա։ Վադի Խալֆայում՝ հենց Նեղոսի մոտ գտնվել է հուշաքար, որտեղ նշված է Ռամզես I-ի կառավարման 2 տարին (Ռամզես I դարաշրջանում գտնված չորս հայտնի գրություններից և միակը, որը թվագրված է)։ Գրությունից պարզ է դառնում, որ փարավոնն այստեղ պահեստ է հիմնել իր «աստվածային հայր Հոր Հեմի» տաճարի համար և տաճարը լցրել է այն հողերի գերիներով, որոնք նվաճել է։
Փարավոնի ոչ տևական կառավարումը նրան հնարավորություն չի տվել զբաղվել ակտիվ շինարարական աշխատանքներով և հայտնի արձանների կառուցմամբ։
Ռամզես I-ի կառավարման ընթացքում սկսել է Կառնակի հիպոստիլ (մեծածավալ բազմասյուն դահլիճ) սրահի աշխատանքները։ Փարավոնի անունը հանդիպում է այդ սրահում։
Սինայի թերակղզում ևս գրություն է հայտնաբերվել, որտեղ գրված է տեղի Խատխոր տաճարի վերակառուցման մասին։ Պահպանվել են Ռամզես I-ի ճարտարապետական շինություններից հատվածներ Աբիդոսում, Մեմֆիսում, Հելիոպոլում։
Ռամզես I գահ է բարձրացել հասուն տարիքում և իր որդուն՝ Սեթ I-ինին նշանակել է համակառավարիչ, ինչը վիճելի տեսություն է։ Այս թեզի օգտին է վկայում Մեդամուդում Ռամզես I տեքստը, որտեղ առկա տիտղոսներով Ռամզեսն անվանվում է «Ռա», իսկ Սեթը՝ «Երկրի աստղ»։
Յուրգեն ֆոն Բեկերատը ենթադրում է, որ Ռամզես I մահացել է 1290 թվականի հունիսին՝ մ․թ․ա․, դա երևում է Սեթ I գահակալության տարեթվից՝ 24 օր 3 ամիս շեմու ժամանակաընթացքում[7]։ Հոր հիշատակին Սեթը հրամայել է Աբիդոսում վերակառուցել նկարազարդ մատուռ։ 1911 թվականին Դ․ Պ․ Մորգանը պատկերազարդ մատուռի բեկորները նվիրել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին[8]։
Արքաների հովտում Ռամզես I-ի դամբարանը հայտնաբերել է Ջովաննի Բատիստա Ռուբինին՝ 1817 թվականին։ Դատելով դամբարանի փոքր չափսերից՝ (միջանցքն ու անավարտ սենյակը), շինարարությունն արագ է ընթացել[9]։ Սակայն նկարազարդ պատերը շատ լավ են պահպանվել։
XXI արքայատոհմի կառավարման ընթացքում (Սմենդես I- Փինեջեմ I) Ռամզես I-ի մումիան՝ նրա թոռան՝ Ռամզես II-ի հետ, դամբարանագողերից պաշտպանելու նպատակով տեղափոխվել է Սեթ I-ի դամբարան։ Սիամոնի կառավարման ժամանակ (XXI արքայատոհմ) մումիան թաքցրել են DB-320 գերեզմանային համալիրում։
Ռամզես I-ի անօրինական ճանապարհով հանված մումիան երկար տարիներ ցուցադրվել է կանադական մասնավոր թանգարանում, մինչև նորից վերադարձվել է Եգիպտոս։ Մումիայի՝ Ռամզես I-ի պատկանելը հաստատվել է Էմորի համալսարանի մասնագետների կողմից իրականացված համակարգչային տոմոգրաֆիայի, ռենտգենյան ճառագայթների, գանգի չափման, ռադիոածխածնային վերլուծության, ինչպես նաև փարավոնի ընտանիքի այլ անդամների արտաքին նմանության օգնությամբ։ Մումիայի ձեռքերը ավանդական եղանակով կրծքի վրա խաչած են եղել, որը բնորոշ է հանգուցյալ փարավոնների (կիրառվել է մինչև 600 թվականը՝ մ․թ․ա․)[10][11]։ Փարավոնի ենթադրյալ մումիան Եգիպտոս է վերադարձվել 2003 թվականի հոկտեմբերի 24-ին։ 2004 թվականի մարտի 9-ին մումիան ցուցադրվել է Լյուքսորի թանգարանում՝ Յախմոս I-ի հետ, որը XVIII արքայատոհմի հիմնադիրն է եղել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.