From Wikipedia, the free encyclopedia
Ռաի քարեր, քարե մեծ սկավառակներ, որ պատրաստվում էին արագոնիտի կամ կալցիտի կրաքարից և մեջտեղում ունեն անցք։ Ռաի քարերը գտնվել են միկրոնեզյան Պալաու և Գուամ կղզիներում ու տեղափոխվել են Միկրոնեզիա` Յապ կղզիախումբ։ Դրանք տեղափոխվել են կանոեներով և նավերով և օգտագործվել որպես փող։
Սովորաբար ռաի քարն ունենում է դրա հետ կապված բանավոր պատմություն, թե ինչպես է այն ձեռքից ձեռք փոխանցվել և հասել ներկայիս տիրոջը։ Ռաի քարերի օգտագործմամբ գործարքները կատարվում էին բանավոր կերպով և քարի` նոր տիրոջը փոխանցում չէր պահանջվում։
Քարերի չափերը խիստ տարբերվում են. ամենամեծ քարերն ունեն մինչև 3,6 մետր տրամագիծ, մինչև 0,33 մետր հաստություն և կշռում են 4 տոնննա։ Ռաիներից ամենափորքևը ունի 7-8 սանտիմետր տրամագիծ։ Յապ կղզիախմբում ամենամեծ սկավառակը գտնվում է Ռումունգ կղզում[1] :
Ռաի քարի արժեքը կախված է ոչ միայն չափից, նյութից և որակից, այլ նաև նրա պատմության հետ։ Եթե ռաիի պատրաստման կամ տեղափոխման ժամանակ ինչ-որ մեկը մահանում էր, ապա քարի արժեքը մեծանում էր։
Ըստ յապյան լեգենդի` 500-600 տարի առաջ ծովագնաց Անագումանգը մեկնել է հետազոտության` փնտրելու քարեր, որոնք համապատասխանում են գումար պատրաստելու համար։ Նա գտավ այն Պալաուում և վերադարձավ իր առաջին քարե փողով։ Անագումանգը ի սկզբանե իր մարդկանց հրամայեց քարե կտրել ձկան տեսքով, սակայն դրանից դժգոհ մնաց։ Հաջորդ ձևը եղավ կիսալուսինը, սակայն վերջնականապես նա կանգ առավ լիալուսնի ձև ունեցող քարի վրա, իսկ մեջտեղում անցք արեց տեղափոխման հարմարավետության համար[2]։ Պալաուի բնակիչները որպես փոխարինում խնդրեցին կոկոսի ընկույզներ, ուլունքներ, կոպրաներ։
Հայտնի չէ, թե երբվանից են քարե փողերն օգտագործվում Յապում։ Հայտնաբերված ամենահին հարթ քարը գրեթե 2000 տարեկան է, սակայն դրանք նման չեն ժամանակակից ռաիներին և պարզ չէ` արդյո՞ք դրանք որպես արժույթ են են օգտագործվել։ Կան տվյալներ, որ Յապի բնակիչների` դեպի Պալաու կատարած առաջին գնացությունները արագոնիտի համար կարող են լինել մոտավորապես 500-ական թվականներին։
Ավելի ուշ` 19-րդ դարի վերջին, եվրոպացիները քարերը փոխանակում էին հոլոթուրիաներով և կոպրայով, ինչը Հեռավոր Արևելքի համար արժեքավոր էր համարվում։ Ինչպես նաև, նրանք յապցիներին մատակարարում էին երկաթե գործիքներ` դրանով իսկ ինֆլյացիա առաջացնելով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կղզիները գրավվեցին Ճապոնական Կայսրության կողմից։ Ճապոնացիները երբեմն օգտագործում էին Ռաի քարերը որպես շինարարական նյութ կամ որպես խարիսխ։
1929 թվականին ճապոնական ադմինիստրացիան կղզում հաշվեց 13,281 կոպեկ[3]։
Չնայած նրան, որ ժամանակակից փողերը դուրս են մղել Ռաի քարերին, դրանք գնահատվում են որպես հարստության ավանդական խորհրդանիշներ և դեռևս օգտագործվում են։
Ռաի քարերը համարվում են Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների ազգային խորհրդանիշները, ինչպես նաև պատկերված են տեղական ավտոմեքենաների համարների վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.