հայ ֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյան (մայիսի 1, 1936, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ և ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռադիոֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր 1980, պրոֆեսոր (1982), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ 1986)։
Ռադիկ Մարտիրոսյան | |
---|---|
Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 6, 2014 թիվ | |
Ծնվել է | մայիսի 1, 1936 (88 տարեկան) Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ |
Գործունեության ոլորտ | քվանտային էլեկտրոնիկա, Ռադիոֆիզիկա և Ռադիոաստղագիտություն |
Պաշտոն(ներ) | ընկերության նախագահ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Ալեքսանդր Պրոխորով |
Ինչով է հայտնի | Քվանտային ռադիոֆիզիկա, գերհաղորդականության կիրառական պրոբլեմներ, տիեզերական հետազոտություններ, ռադիոաստղագիտություն, Երկրի բնական պաշարների ուսումնասիրություններ ռադիոֆիզիկական մեթոդներով |
Պարգևներ | |
Radik Martirosian Վիքիպահեստում |
1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ։ 1960-1960 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1964-1968 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի իսնտիտուտի ավագ գիտաշխատող, 1968-1970 թթ.՝ լաբորատորիայի բաժնի վարիչ, 1970-1980 թթ.՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, 1980-2006 թթ.՝ տնօրեն։ 1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, 1983-1993 թթ.՝ ԵՊՀ գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1993-2006 թթ.՝ ԵՊՀ ռեկտոր։ 2006 թվականից իր ստեղծած ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչն է, 2006-2021 թվականներին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ[1]։ Մարտիրոսյանը ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է[2][3]։
Քվանտային ռադիոֆիզիկա, գերհաղորդականության կիրառական պրոբլեմներ, տիեզերական հետազոտություններ, ռադիոաստղագիտություն, Երկրի բնական պաշարների ուսումնասիրություններ ռադիոֆիզիկական մեթոդներով։
Մարտիրոսյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, որոնք վերաբերում են դեցիմետրական տիրույթի քվանտային ուժեղացուցիչների ստեզծմանը և դրանց ռադիոաստղագիտական կիրառություններին, քվանտային էլեկտրոնիկայի համար արհեստական բյուրեղների ստեղծման տեխնոլոգիաների կատարելագործմանը, բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի մշակմանն ու ներդրմանը։ Մասնավորապես առաջարկել է մակարդակների շրջման սխեմա, որը թույլ է տալիս միաժամանակ ուժեղացնել տարբեր հաճախություններով երկու ազդանշաններ։ Փորձնականորեն այդ սխեման իրականացրել է 21 սմ և 3 սմ ալիքի երկարությունների համար։
Մարտիրոսյանի մշակած ալիքատարային քվանտային ուժեղացուցիչը РАТАМ-600 մեծ ռադիոաստղադիտակի ընդունող համակարգի զգայունությունը մեծացրել է 14 անգամ, որը թույլ է տվել հետազոտել տիեզերական մի շարք լազերային աղբյուրների ռադիոճառագայթումը։ Նրա գիտական ղեկավարությամբ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծված բարձր զգայնության ռադիոընդունիչ սարքերը լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Պրիրոդա» և «Օկեան» տիեզերական ծրագրերում, ինչպես նաև ռադիոաստղագիտական և բժշկակենսաբանական հետազոտություններում։
Հանձին Ռադիկ Մարտիրոսյանի՝ տիեզերական կապի մշտական խնդիրները ունեցան իրենց գիտական ճշգրիտ լուծումները՝ շնորհիվ նոր ընդունիչ համակարգերի կիրառման թե՛ միութենական և թե՛ միջազգային տիեզերական կարևորագույն ծրագրերում[փա՞ստ]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.