From Wikipedia, the free encyclopedia
Ռադեն Սալեհ (լրիվ անունը՝ Ռադեն Սալեհ Սաջաֆ Բուստաման, 1811[1][2][3][…], 1814[4] կամ 1807[5], Սեմարանգ, Հոլանդական Օստ Ինդիա - ապրիլի 23, 1880[2][1][3][…], Բոգոր, Հոլանդական Օստ Ինդիա[6][7]), արաբա-ճավայական ծագում ունեցող ինդոնեզացի նկարիչ, որն ապրել է Նիդեռլանդական Օստ-Հնդկաստանի գոյության ընթացքում և երբեմն կոչվում է ժամանակակից արվեստի ռահվիրան Ինդոնեզիայի պատմության մեջ։ Եղել է առաջին (եվրոպական) նկարիչը, որը ծնվել է Արևելյան Հնդկաստանում. նրա ստեղծագործությունը, որը կրել է 19-րդ դարի առաջին կեսի եվրոպական ռոմանտիզմի ուժեղ ազդեցության, բնութագրվում է եվրոպական և ինդոնեզական մշակութային ավանդույթների միաձուլմամբ։
Ռադեն Սալեհ | |
---|---|
Ծնվել է | 1811[1][2][3][…], 1814[4] կամ 1807[5] |
Ծննդավայր | Սեմարանգ, Հոլանդական Օստ Ինդիա |
Վախճանվել է | ապրիլի 23, 1880[2][1][3][…] |
Մահվան վայր | Բոգոր, Հոլանդական Օստ Ինդիա |
Ազգություն | Arab Indonesians? |
Քաղաքացիություն | Հոլանդական Օստ Ինդիա |
Մասնագիտություն | ֆոնդապահ, նկարիչ, գծանկարիչ, ջրանկարիչ և վիմագրող |
Ոճ | ռոմանտիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Posthumous portrait of Herman Willem Daendels (1762-1818). Gouverneur-generaal (1808-10)?, Portrait of Johannes Graaf van den Bosch (1780-1844), Gouverneur-generaal (1830-33)? և Portrait of Jean Chrétien Baud (1789-1859), Gouverneur-generaal ad interim (1833-35)? |
Ամուսին | ms R. Saleh? |
Raden Saleh Վիքիպահեստում |
Ռադեն Սալեհը ծնվել է 19-րդ դարի սկզբին հարուստ և հարգված ճավայա-արաբական ընտանիքում։ Նրա հայրը եղել է ինդոնեզացի արաբ Սայիդ Աբդուլա Բուստամանը, պապը՝ Սայիդ Հուսեյն իբն Ալվի իբն Ավալ իբն Յահյան[8]։
Մանկության տարիներին Ռադեն Սալեհը նկարչության դասեր է առել Բոգորում՝ բելգիացի նկարիչ Պայենի մոտ, որն առաջինն է նկատել նրա նկարչական ունակությունները։ Նրան հաջողվել է համոզել հոլանդական գաղութային իշխանություններին տաղանդավոր երիտասարդին ուղարկել Նիդերլանդներ՝ այնտեղ նկարչական կրթություն ստանալու համար, և արդյունքում 1829 թվականին Սալեհը մեկնել է Եվրոպա։ Ժամանելով Նիդերլանդներ՝ նա սովորել է նկարել Կոռնելիս Կրուսեմանի և Անդրեաս Սխելֆհաուտի մոտ։
Կրուսեմանի մոտ սովորելու ընթացքում Սալեհը ձեռք է բերել դիմանկարներ նկարելու իր հմտությունները, որից հետո մի քանի անգամ հրավիրվել է եվրոպական միապետների արքունիքներ՝ ստեղծելու նրանց դիմանկարները։ 1839 թվականից հինգ տարի շարունակ ապրել է իր հովանավորը դարձած Էռնստ I Սաքսեն-Կոբուրգ-Գոթայի արքունիքում դքսի (իշխել է 1824-1844 թվականներին)։ Անդրեաս Սխելֆհաուտի մոտ սովորել է լանդշաֆտային գեղանկարչության մեթոդներ։ Նա այցելել է Եվրոպայի և Ալժիրի բազմաթիվ քաղաքներ։ Հաագայում առյուծների վարժեցնողը նրան թույլ է տվել հետևել իր առյուծին, և այդ փորձը հետագայում Սալեհին թույլ է տվել դառնալ իր ժամանակի առաջատար անիմալիստներից մեկը։
Սալեհի բազմաթիվ նկարներ ցուցադրվել են Ամստերդամի պետական թանգարանում։ Դրանց մի մասը ոչնչացել է 1931 թվականին թանգարանում բռնկված հրդեհի ժամանակ։
Եվրոպայում քսան տարի ապրելուց հետո Ռադեն Սալեհը վերադարձել է Օստ Հնդկաստան 1851 թվականին։ Վերադառնալուց հետո աշխատել է որպես կառավարության գաղութային հավաքածուի արվեստի գործերի հսկիչ և ստեղծել Ճավայի արիստոկրատների դիմանկարներ ու բնանկարներ։ Այդ ժամանակաշրջանում ստեղծված աշխատանքներից առավել հայտնի է (հատկապես Նիդեռլանդներում) արքայազն Դիպոնեգորոյի ձերբակալությունը ներկայացնող նկարը «Դիֆոնեգորոյի ձերբակալությունը»)։ Իր կյանքի վերջին տարիներին ևս մեկ անգամ այցելել է Եվրոպա։ ՌԱդեն Սալեհը մահացել է 1880 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.