From Wikipedia, the free encyclopedia
Ռագնհիլդ Նորվեգացի, տիկին Լորենցեն (նորվ.՝ Ragnhild Alexandra Lorentzen, prinsesse av Norge, հունիսի 9, 1930 թ., Թագավորական պալատ, Օսլո, Նորվեգիայի թագավորություն - սեպտեմբերի 16, 2012 թ., Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), Նորվեգիայի թագավոր Ուլաֆ V-ի և նրա կին գահաժառանգ Մարտայի ավագ դուստր, ծննդյան թվականից Շվեդիայի արքայադուստր։
Ռագնհիլդ Նորվեգացի | |
Կրթություն՝ | Հարտվիգ Նիսսեն դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | ազնվական |
Ծննդյան օր | հունիսի 9, 1930[1] |
Ծննդավայր | Օսլոյի թագավորական պալատ, Օսլո, Նորվեգիա |
Վախճանի օր | սեպտեմբերի 16, 2012[1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Թաղված | Asker Church |
Դինաստիա | House of Glücksburg (Norway)? և Lorentzen family? |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ի ծնե անուն | բուկմոլ՝ Prinsesse Ragnhild Alexandra av Norge |
Հայր | Ուլաֆ V |
Մայր | Մարթա Շվեդացի |
Ամուսին | Erling Lorentzen? |
Զավակներ | Haakon Lorentzen?[1], Ingeborg Lorentzen?[1] և Ragnhild Lorentzen?[1] |
Պարգևներ | |
Ռագնհիլդ Նորվեգացին ծնվել է 1930 թվականի հունիսի 9-ին Նորվեգիայի գահաժառանգ Ուլաֆի (հետագայում Նորվեգիայի թագավոր Ուլաֆ V) և գահաժառանգ Մարտայի ընտանիքում։ Հայրական կողմից Ռագնհիլդը հանդիսանում է Նորվեգիայի թագավոր Հակոն VII-ի (ով դարձել է Նորվեգիայի թագավոր, երբ 1905 թվականին Նորվեգիան անկախություն հռչակեց) թոռնուհին, իսկ մայրական կողմից պատկանել է Բերնադոտների դինաստիային, որը հանդիսանում է Շվեդիայի թագավորական դինաստիան 1818 թվականից։
Մկրտության արարողության ժամանակ արքայադստերը տրվել է Ռագնհիլդ Ալեքսանդրա, ով կրել է Նորվեգիայի արքայադուստր տիտղոսը։ 629 տարվա ընթացքում նա եղել է Նորվեգիայի առաջին արքայադուստրը, ով ծնվել է թագավորության տարածքում[2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայի ներխուժման պատճառով ընտանիքի հետ միասին արքայադուստրը փախել է երկրից և պատերազմական տարիները ստիպված է եղել անցկացնել Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մոր, եղբոր՝ Հարալդի (ներկայում Հարալդ V թագավոր) և քրոջ՝ արքայադուստր Աստրիդի հետ։ Հակոն VII թագավորը գահաժառանգ Ուլաֆի հետ պատերազմի ժամանակ Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնից ղեկավարում էին վտարանդի կառավարությունը, այդ իսկ պատճառով թագավորական ընտանիքը այդ ընթացքում բաժանված էր։ Ընտանիքը միավորվեց միայն 1945 թվականին, երբ պատերազմի ավարտից հետո թագավորական ընտանիքը վերադարձավ հայրենիք։
Արքայադուստր Ռագնհիլդ Նորվեգացին բացել է 1952 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիական խաղերը, երբ իր հայրը գտնվում էր Մեծ Բրիտանիայում Ջորջ VI թագավորի հյուղարկավորության արարողությանը[3]։
1953 թվականի մայիսի 15-ին արքայադուստր Ռագնհիլդ Նորվեգացին ամուսնանում է Էռլինգ Սենա Լորենցենի հետ։ Լորենցենը ծնվել է 1923 թվականի հունվարի 28-ին Օսլոյում։ Նրա ծնողները զբաղվել են առևտրով։ Լորենցենը նույնպես զբաղվել է առևտրով։ Նորապսակները ամուսնանալուց հետո տեղափոխվել են բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաք, որտեղ Լորենցենն ուներ գործարար ներկայություն։ Սկզբնական շրջանում նրանք ապրում էին ժամանակավոր կեցության իրավունքով, այնուհետև, որոշ ժամանակ անց նրանք ստանում են քաղաքացիություն և բնակվում Բրազիլիայում մինչ օրս։
Ռագնհիլդն ու Էռլինգը ունեն երեք երեխա՝
Արքայադուստր Ռագնհիլդը մահացել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող իր տանը 2012 թվականի սեպտեմբերի 16-ին[4] 82 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից։
Արքայադուստր Ռագնհիլդ Նորվեգացի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.