From Wikipedia, the free encyclopedia
Ռաբոնա, հարված, որը կատարվում է գնդակին հենման ոտքի հետևով։ Ճիշտ կատարման դեպքում խաղացողի ոտքերը հատվում են մեկը մյուսի հետևում։
Կան մի քանի պատճառներ, թե ինչու խաղացողը կարող է որոշել գնդակին հարվածել այս եղանակով։ Օրինակ՝ աջլիկ հարձակվողը գնդակը պահում է ձախ ոտքի տակ, նա զգում է, որ ձախ ոտքի հարվածի ուժը կամ ճշգրտությունը բավարար չէ, ուստի կատարում է ռաբոնա՝ ավելի արդյունավետ հարված հասցնելու համար։ Մեկ այլ տարբերակ՝ աջլիկ վինգերը կատարում է ռաբոնա հարված՝ խաղալով ձախ թևում և չունենալով շրջվելու հնրավորություն։ Բացի այդ, խաղացողը կարող է կիրառել այդ հնարքը՝ ցանկանալով շփոթեցնել պաշտպանին կամ պարզապես ցույց տալ իր հմտությունները։
Համարվում է, որ ռաբոնուն առաջինը կատարել է 1948 թվականին Ռիկարդո Ինֆանտեն արգենտինական «Էստուդիանտես» և «Ռոսարիո Սենտրալ» թիմերի միջև խաղում[1][2]։ Դրանից հետո El Gráfico սպորտային ամսագիրը դուրս եկավ շապիկին տեղադրված Ինֆանտեի պատկերով՝ դպրոցական համազգեստով, որի վրա գրված էր. «Ինֆանտեն շրջել է դպրոցում» («rabona» իսպաներեն նշանակում է «բաց թողնել դասերը»)։ Այդ ժամանակից ի վեր այս տեխնիկական տարրը ստացել է ռաբոնա անվանումը։ Իսկ ժամանակի ընթացքում և շարժումը, և նրա անունը վերածվեցին տանգոյի։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ այս հարվածը հորինել է 1976 թվականին իտալացի Ջովաննի Ռոկոտելին։ 1970-ականներին այս հնարքը պարզապես կոչվում էր «խաչված հարված»[3][4], կամ խաչաձև հարված (crossing-kick), այնուամենայնիվ, ավելի ուշ Արգենտինայում ներդրվեց «ռաբոնա» տերմինը՝ այն փոխառելով պարահանդեսային պարերի, մասնավորապես տանգոյի հետ կապված բառապաշարից, որտեղ այն նշանակում է մի տարր, որը կարծես նույնն է, ինչպես համանուն ֆինտը[5]։
Մի շարք հայտնի խաղացողներ հաջողությամբ կատարել են ռաբոնա, այդ թվում՝ Պելեն (1957 թվականին Պաուլիստա լիգայի խաղում), Դիեգո Մարադոնան, Ռիկարդու Կուարեժման, Անխել դի Մարիան, Խուան Էդուարդո Լեսկանոն[6], Էրիկ Լամելա, Պաբլո Այմար[7], Լեո Լիմա[8], Մարկոս Ռոխո[9], Մարսելո Կարուսկա[10] և ուրիշները։
Ռաբոնայի առաջին հայտնի կատարումը ամերիկյան ֆուտբոլում պատկանում էր «Դալլաս Կովբոյզի» քիքերին՝ նախկին ֆուտբոլիստ Թոնի Ֆրիչին։ Նա օգտագործեց հարվածը 1972 թվականի դիվիզիոնի փլեյ-օֆֆի վերջին քառորդի վերջում, այդ հարվածը նպաստեց պատմական 30-28 հաշվով հաղթանակին «Սան Ֆրանցիսկոյի Ֆորտի Նայներսի նկատմամբ»[11]։ Ռաբոնուն օգտագործեց Ռայսի համալսարանի թիմի հարվածող Քրիս Բոսուելը՝ Հյուսթոնի համալսարանի իր հակառակորդներին հաջողությամբ խաբելու համար։ Բոսվելը հնարք է սովորել իր հորից, ով մեծացել է Բրազիլիայում ֆուտբոլ խաղալով[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.