բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Ջրկոտեմ (անգլ.՝ Nasturtium), հորփ կոտեմ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի բազմամյա ջրային բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 6 (այլ տվյալներով՝ 2) տեսակ։
Ջրկոտեմ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Nasturtium
R. Br. | ||||||||||||
|
Հայաստանում՝ 1 տեսակ՝
Տարածված է Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ճահիճներում, գետերի, առուների ափերին, գերխոնավ վայրերում։
Ցողունը ակոսավոր է, բարձրությունը՝ 10-60 սմ։ Տերևները փետրաբաժան են։ Ծաղկաբույլը կարճ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։
Պտուղը պատիճ է։
Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, գլիկոզիդ, յոդ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին)։
Թարմ տերևների հյութն ու պատրաստուկները միզամուղ և լեղամուղ են։ Երիտասարդ տերևներն ու ընձյուղներն ուտելի են (պատրաստում են աղցան)։ Սերմերը ևս պարունակում են եթերայուղեր և ճարպայուղեր (24 %), կարող են փոխարինել մանանեխին։
Հայտնի է 316 տեսակ. [1]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.